06/12/2010 17:22
ՀՀ ՏՄՊՊՀ – ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ը ՀՌՉԱԿՎԵԼ Է ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ
Նոյեմբերի 8-12-ը Շվեյցարիայում անցկացված մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի որոշմամբ, դեկտեմբերի 5-ը հռչակվել է Մրցակցության համաշխարհային օր:
Դեկտեմբերի 5-ն ընտրվել է այն պատճառով, որ 30 տարի առաջ` 1980 թվականին հենց այդ օրը ՄԱԿ-ն ընդունեց Մրցակցային քաղաքականության վերաբերյալ ժողովածուն, որը բազմաթիվ զարգացող երկրների համար ուղեցույց է հանդիսացել նոր մրցակցային օրենքների մշակման և ընդունման գործընթացում:
Մրցակցության համաշխարհային օր հռչակելու նպատակը մրցակցության ոլորտում հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է:
Այս տարի այն ուղղվելու է օդային բերռնափոխադրումների ոլորտում հակամրցակցային համաձայնությունների դատապարտմանը` համաշխարհային հանրության ուշադրությունը բեւեռելով այդ հիմնախնդիրների շուրջ, որոնք լուրջ վնաս են հասցնում ոչ միայն առանձին երկրների, այլեւ համաշխարհային տնտեսությանը:
Վերջին տարիներին բացահայտված հակամրցակցային համաձյանությունների դեպքերը վկայում են, որ բեռնափոխադրումների ոլորտում գրեթե բոլոր հիմնական դերակատարում ունեցող ընկերությունները եղել են հակամրցակցային համաձայնության մասնակիցներ, և դրա արդյունքում սպառողները ստիպված են եղել չափազանց բարձր գին վճարել ծառայությունների դիմաց:
Զարգացող երկրները եւս չեն կարող զերծ մնալ հակամրցակցային համաձայնությունների ազդեցությունից, հետեւաբար, զարգացող երկրների մրցակցային մարմինները, մրցակցության համաշխարհային օրվա նախաձեռնողների համոզմամբ, ևս պետք է միանան այդ գործընթացին և պատասխանատվության միջոցներ կիրառեն այնպիսի միջազգային համաձայնությունների համար, որոնք բացահայտվում են:
«Ռեսուրսների սղության և թույլ օրենքների պատճառով զարգացող երկրների մրցակցային մարմինները պետք է նորացնեն կամ կիրառեն տարբեր մեթոդներ միջազգային հակամրցակցային պրակտիկան կիրառելու համար: Մրցակցության համաշխարհային առաջին օրը` դեկտեմբերի 5-ը, պետք է լինի համաշխարհային արշավի օր»,- ասված է նախաձեռնության պաշտոնական նամակում:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
