Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայկական ՓՄՁ-ները՝ միջազգային հարթակներում. մեկնարկել է «Նորարարության օր 2021» համաժողովը
26/07/2021 17:54
Կիսվել

Հայկական ՓՄՁ-ները՝ միջազգային հարթակներում. մեկնարկել է «Նորարարության օր 2021» համաժողովը

«Նորարարության օր 2021» համաժողովը բացառիկ հնարավորություն է հայկական ձեռնարկությունները միջազգային հարթակներում ներկայացնելու, հայկական ՓՄՁ-ների տեսանելիությունը ներդրողների շրջանում բարձրացնելու և նոր ներդրումներ ներգրավելու համար: Այս մասին հուլիսի 26-ին Երևանում համաժողովի բացման ընթացքում  հայտարարեց «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը:

Կազմակերպիչների խոսքով՝ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն գործոններից է: Ուստի, հաշվի առնելով ՓՄՁ ոլորտի հսկայական ներուժը՝ Ներդրումների աջակցման կենտրոնը և Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպել են նշված միջոցառումը՝ ոլորտի հետագա զարգացումն ու ամրապնդումը խրախուսելու նպատակով:

«Մենք վստահ ենք, որ նման միջոցառումները կարող են կայուն հիմք հանդիսանալ հայկական ՓՄՁ-ների ներուժի իրացման համար: Որպես ներդրումների խրախուսման ազգային գործակալություն՝ «Էնթերփրայզ Արմենիան» պատրաստ է ջանքեր գործադրելու և աջակցելու հայկական ընկերություններին նոր ներդրումներ ներգրավելու և իրենց արտադրական կարողությունները ընդլայնելու հարցում: Միաժամանակ միջոցառումը միտված է զարգացնելու Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները, գործարար կապերը և խորացնելու համագործակցության համարժեք հեռանկարները», – իր բացման խոսքում ասաց Լևոն Օհանեսյանը:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոթոյի խոսքով՝ թեև համաժողովը դուրս է գալիս հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների շրջանակից, այդուհանդերձ, սա շատ լավ գործիք է և յուրօրինակ հնարավորություն խթանելու Հայաստանի և Շվեյցարիայի առևտրատնտեսական հարաբերությունները: Մասնավորապես, շատ լավ հնարավորություն է հայկական ընկերությունների համար ավելացնելու իրենց ներկայությունը Շվեյցարիայում:

Իսկ Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մայք Բարոնյանը իր տեսաուղերձում ընդգծեց՝ նորարարական ընկերությունները շատ են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Շվեյցարիայում, սակայն Շվեյցարիան իր ինովացիոն արտադրանքով հայտնի է ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանը՝ ոչ: Հենց այդ պատճառով էլ կազմակերպվել է «Նորարարության օր» համաժողովը՝ հայկական արտադրանքը միջազգային հարթակներում ցուցադրելու և հայկական ընկերությունների տեսանելիությունը բարձրացնելու նպատակով:

«Եթե համաժողովը հաջող լինի, մենք կփորձենք այն դարձնել ամենամյա: Եվ միջոցառումն, անշուշտ, կհրապարակվի մեր կայքում», – ավելացրեց Մայք Բարոնյանը:

Հուլիսի 26-ին Երևանում տեղի ունեցավ «Նորարարության օր» ամենամյա համաժողովի բացման արարողությունը, որը նախաձեռնել էին Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատան հետ համատեղ: Մասնակցում էին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոն, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ հեռավար կապով, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մայք Բարոնյանը և պալատի խորհրդի քարտուղար, տնօրեն Գոհար Սանֆիլիպոն, ինչպես նաև ինովացիոն ապրանքներ արտադրող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովը կտևի երեք օր՝ հուլիսի 26-28-ը: Ընդհանուր առմամբ, համաժողովին կմասնակցի հայկական 30 ընկերություն:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52