Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլը մեկնարկել է
28/07/2021 17:46
Կիսվել

Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլը մեկնարկել է

Մեկնարկել է Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլը։ Ունե՞ք ագրոտեխնոլոգիական ստարտափ և ցանկանում եք ներկայացնել մրցույթին ու մասնակցել ինկոբացիոն ծրագրին։ Շտապե՛ք ներկայացնել Ձեր մասնակցության հայտերը մինչև օգոստոսի 25-ը։ Ինկուբացիոն ծրագիրն իրականացվում է Nation in Action հարթակի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից։

Ովքե՞ր կարող են դիմել.

  • Ինկուբատորին կարող են մասնակցել միայն Հայաստանում գրանցված կամ հիմնված թիմերը (կին հիմադիրներով թիմերի մասնակցությունը խրախուսվում է)
  • Նախասաղմնային, սաղմնային և հետսաղմնային փուլերում գտնվող տեխնոլոգիական ստարտափներ, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի հետևյալ մարտահրավերներին դիմակայելու համար՝
  • Տվյալների վրա հիմնված գյուղատնտեսություն
  • Առցանց կառավարման հարթակներ ու էլ․ կոմերցիա
  • Սննդի արժեշղթայի արդյունավետության բարձրացում

Ընտրված 20 թիմերը սեպտեմբերին կհրավիրվեն դեմո օրվան, իսկ լավագույն 8-ը կընտրվեն մասնակցելու հոկտեմբեր-հունվար ամիսներին անցկացվող ինկուբացիոն ծրագրին։

Ծրագրի ավարտին թիմերը կներկայացնեն իրենց կատարելագործված գաղափարները։

Շահող գաղափարներին տրվող ընդհանուր գումարը կազմելու է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://nationinaction.com/green-agritech-incubator-2021/

Դիմումները ընդունվում են այստեղ՝ https://bit.ly/AgritechVol4

Ինկուբացիոն շրջափուլը հայտարարվել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28