07/12/2010 17:38
ԱՄՆ-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է 100 ԴՈԼԱՐԱՆՈՑՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ կառավարությունը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել նոր 100 դոլարանոցների տպագրությունը, որոնք պետք է շրջանառության մեջ մտնեին 2011թ.-ից: Նման որոշում է ընդունվել դեկտեմբերի 6-ին` թղթադրամի տպագրության ժամանակ առաջացած խոտանի պատճառով: Խոտանի տեսակարար կշիռը հասնում է մոտ 30 տոկոս:Պատճառները դեռ ճշտվում են:
Նշենք, որ որոշման ընդունման պահին արդեն տպագրված է եղել 1.1 միլիարդի թղթադրամ: Բոլոր նոր տպագրված թղթադրամները պահվում են հատուկ պահեստում: Մասնագետներն արտահերթ կարգով մշակում են թղթադրամների ավտոմատ խմբավորման համակարգ:
Մեկ նոր 100 դոլարանոցի տպագրության համար ծախսվել է 12 ցենտ: Այսպիսով, տպագրված թղթադրամների վրա արդեն իսկ ծախսվել է 130 միլիոն դոլար:
Հատկանշական է, որ ամերիկյան 100-դոլարանոց թղթադրամն իր գոյության պատմության ընթացքում արդեն 10 անգամ ենթարկվել է արտաքին տեսքի փոփոխության` վերջին անգամ 1996 թվականին:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
