Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Կոնվերս Բանկն ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը
29/07/2021 13:06
Կիսվել

Կոնվերս Բանկն ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը սահմանված ժամկետից 2 ամիս շուտ, ամբողջ ծավալով ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի 12-րդ և 13-րդ տեղաբաշխումները: Առաջին անգամ  պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացվել նաև Converse Mobile հավելվածի միջոցով:

Տեղաբաշխվել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով կորպորատիվ պարտատոմսեր: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարումը՝ կիսամյակային,  իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը սահմանվել է համապատասխանաբար 9,75 % և 5,25%:

Բանկը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝  տեղաբաշխված պարտատոմսերը կորպորատիվ պարտատոմսերի ABond հարթակում ցուցակելու համար:

Ներկայումս  Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում են Կոնվերս Բանկի 2 մլրդ ՀՀ դրամ և 15 մլն ԱՄՆ դոլար ծավալով երկուական տրանշերով պարտատոմսեր:

2021թ-ին բանկը նախատեսում է կորպորատիվ պարտատոմսերի ևս երկու տրանշի տեղաբաշխում:

Կոնվերս Բանկը համապարփակ բանկային ծառայություններ է մատուցում ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ առցանց հարթակներում: 30.06.2021թ դրությամբ, բանկի ակտիվները կազմել են մոտ 360 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 223 մլրդ դրամ, իսկ  պարտավորությունները հաճախորդների նկատմամբ՝ 254,7 մլրդ դրամ:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72