
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 2 մլրդ 414 մլն դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 728 267 927 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.7700 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: