Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԲՅՈՒՋԵ-2011-Ի ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ
09/12/2010 12:17
Կիսվել

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԲՅՈՒՋԵ-2011-Ի ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Երեկ ՀՀ կառավարությունն խորհրդարան է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2011 թ. պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական տարբերակը` լրամշակված պատգամավորների առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը  ներկայացրել է, որ սահմանված կարգով բյուջետային քննարկումներն ընդմիջելուց հետո պատգամավորների կողմից ստացվել են  616 առաջարկներ` հիմնականում լրացուցիչ ծախսեր եւ վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ: Առաջարկներից  216-ը` շուրջ 35 տոկոսը, իրենց արտացոլումն են գտել գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում:  Առաջարկների եւս 30 տոկոս կառավարությունը համարել է ընդունելի` հաջորդ տարիների բյուջեների նախագծերում դրանց անդրադառնալու պատրաստակամություն հայտնելով: Մնացած առաջարկները մերժվել են բյուջետային ռեսուրսների սահմանափակության վերաբերյալ հիմնավորմամբ, ինչպես նաեւ բյուջետային ցուցանիշներին համահունչ չլինելու պատճառով: Ընդունված առաջարկների ֆինանսական արժեքը, ըստ ֆինանսների նախարարի, կազմել է 26,1 մլրդ դրամ: Այս գումարի զգալի մասը` 19,4 մլրդ դրամ, նախատեսվում է ուղղել սոցիալ-մշակութային ծախսերի իրականացմանը: Մասնավորապես, կրթության ոլորտի համար առանձնացվել է 7 մլրդ, սոցիալական ապահովության համար` 10 մլրդ, մշակույթի ոլորտի համար` 1,1 մլրդ, առողջապահության ոլորտի համար` 0,6 մլրդ եւ գիտության համար` 0,7 մլրդ դրամ:  Տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերվող առաջարկների արժեքը, Տիգրան Դավթյանի տեղեկացմամբ, կազմել է 4,9 մլրդ դրամ: 1,8 մլրդ դրամ էլ նախատեսվել է այլ ծախսերի համար: Բյուջեի վերջնական տարբերակում եկամտային եւ ծախսային մասն ավելացել են 2,4-ական մլրդ դրամով եւ կազմել համապատասխանաբար 852 մլրդ դրամ եւ 1 տրիլիոն 1 մլրդ դրամ: Արդյունքում անփոփոխ է մնացել դեֆիցիտը`  148,6 մլրդ դրամ ցուցանիշով: Դեֆիցիտը ընթացիկ տարվա համեմատությամբ նվազել է 44,8 մլրդ դրամով, բարելավվել են նաեւ եկամտային եւ ծախսային ցուցանիշները: Ֆինանսների նախարարը, ամփոփելով բյուջե-2011-ի  ներկայացման փուլը, նկատեց, որ այս ցուցանիշներով այն համապատասխանում է   կառավարության նպատակներին ու ծրագրերին: Նրա խոսքերով` բյուջե-2011-ը   հավասարակշռված է եւ իրատեսական:

Բյուջեի նախագծի վերաբերյալ նախարարին ուղղված հարցերում պատգամավորներն անդրադարձան թե բյուջետային առաջնահերթություններին ընդհանրապես, թե կոնկրետ ծրագրերի ֆինանսավորմանն ու իրագործմանը: Մասնավորապես նախարարից հիմնավորումներ լսեցին չընդունված առաջարկների վերաբերյալ:

2011 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության անունից տեսակետ ներկայացրեց Անահիտ Բախշյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ կառավարությունը հիմնականում ընդունել է կոալիցիոն քաղաքական ուժերից ստացած առաջարկները, եւ փոխարենը փաստաթղթում չի արտացոլել խորհրդարանի  ընդդիմադիր ուժերի առաջարկները: Պատգամավորի հաշվարկով` կառավարությունն իրականում ավելի քիչ առաջարկներ է ընդունել.  դրանց մի մասն արդեն իսկ ընդգրկված է եղել բյուջեի նախնական տարբերակում:

Խորհրդարանի քաղաքական ուժերը բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումները կներկայացնեն քառօրյայի վերջին օրը:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2