
09/12/2010 12:34
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԵՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Պարտադիր ապահովագրության ինստիտուտը, որ հունվարի 1-ից մտնելու է ուժի մեջ, ենթադրում է, որ այն ավտոմեքենաները, որ ժամանակավորապես չեն օգտագործվում, կարող են չապահովագրվել կամ ապահովագրվել այն ժամկետի համար, որ դրանք օգտագործվելու են։ Խոսքն առաջին հերթին համայնքներում, գյուղական շրջաններում գտնվող ավտոմեքենաների մասին է, որոնք օգտագործվում են գյուղացիների կողմից տարվա ընթացքում երկու-երեք ամիս և դրանց քանակը բավականին մեծ է։
Այսօր կառավարության նիստի իր ներածական խոսքում ՀՀ վարաչետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է այս խնդրին` նշելով. «Մենք պետք է հազարավոր գյուղացիների համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նրանք կարողանան այդ երկու-երեք ամիսների ընթացքում շահագործեն իրենց ավտոտրանսպորտը և ապահովագրություն իրականացնեն միայն այդ ժամանակահատվածի համար։ Սա նշանակում է որ ոստիկանությունը պետք է հատուկ կարգեր սահմանի հեշտացված ծառայություն մատուցելու համար»:
Վարչապետը հանձնարարել է ոստիկանությանը մեկ շաբաթվա ընթացքում կառավարություն ներկայացնել համապատասխան որոշում, որտեղ հստակ նկարագրված կլինի այդ կարգը, և նաև նվազագույնի կհասցվեն այն ծախսերը, որոնք պետք է իրականացնեն մեր գյուղացիները` մեքենաները հաշվառման վերցնելու կամ հաշվառումից հանելու համար։
11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
Արծաթ
454.35
+2.92
15:55 11/07/25
14:17 11/07/25
13:11 11/07/25