
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԿԳՈՐԾԻ ՀՀ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Մոսկվա քաղաքի համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի տարածքում ՀՀ մշտական գործող ցուցահանդեսային կենտրոնի ստեղծման համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը անհրաժեշտ է համարել օգտվել մեր երկրում թողարկվող ապրանքները ՌԴ մայրաքաղաքում ներկայացնելու հնարավորությունից` բացառիկ անվանելով Ռուսաստանի կառավարության սույն առաջարկությունը։