
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀ Է ՆՈՏԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»
Քիչ առաջ ավարտված նիստի ընթացքում կառավարության հավանությանն են արժանացել «Նոտարիատի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով հստակեցվում են նոտարի կարգավիճակը, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից կատարվող նոտարական գործարքներին վերաբերող դրույթները, ինչպես նաև տիրապետող ժառանգների կարգավիճակը։ ՀՀ վարչապետը կարևորել է առաջարկվող փոփոխությունները, քանի որ մեր հանրությունը դժգոհ է նոտարների աշխատանքից։ Ոլորտը վերածվել է փակ համակարգի, խոչընդոտվում է նոր կադրերի մուտքը։ Օրենքի առաջարկվող նախագիծը ազատականացնում է բնակչության համար կարևոր նոտարական գործառույթները։