Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ ԴԵՂԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
09/12/2010 14:30
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ ԴԵՂԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր` դեկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում, նկատի առնելով մեր երկրում արձանագրված թմրամոլների թվի կտրուկ աճը, կառավարությունը մի շարք դեղամիջոցներ, որոնցից հնարավոր է տնային պայմաններում թմրադեղեր պատրաստել, մտցրել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկ, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել վերջիններիս շրջանառությունը։ Այդ դեղամիջոցներն են թիանեպտինը, տրոպիկամիդը, պրեգաբալինը և սեդալգինը։ 

Հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է նրանով, որ առկա է օրենսդրական բաց` կապված դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի բաց թողնող անձանց պատասխանատվության ենթարկելու հետ։ Ակնկալվում է, որ օրինագծի ընդունմամբ կնվազի դեղատոմսով բաց թողնվող դեղերի ապօրինի շրջանառությունը և հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել խախտող անձանց։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվել խնդրո առարկայի վերաբերյալ, ուստի առաջացել է վտանգավոր այս երևույթը կանխելու կամ գոնե նվազեցնելու ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն։
 
Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել նախկինում ընդունած «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգի» կետերից մեկը, որով ակնկալվում է բարելավել բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրային գործընթացը, ինչը հնարավորություն կտա առավել կառավարելի դարձնել թե՛ պետական բյուջեից կատարվող ֆինանսավորումը, թե՛ բուժհիմնարկների ծախսերի պլանավորումը։
AMP
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36