09/12/2010 14:45
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 3%-ՈՎ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալներով, 2010թ.-ի հունվար – հոկտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պանրի արտադրության ծավալները հանրապետությունում նվազել են 460 տոննայով կամ 3%-ով և կազմել 14801.2 տոննա: Նույն ժամանակահատվածում նվազել են նաև կաթի և կաթնաշոռի արտադրության ծավալները` համապատասխանաբար 8.1 միլիոն լիտրով կամ 3%-ով և 15.1 տոննայով կամ 2.4%-ով:
2010թ.-ի 10 ամիսների տվյալներով, աճել են մածունի (141.5 տոննայով կամ 6.8%-ով), թթվասերի (67.9 տոննայով կամ 2.8%-ով) և պաղպաղակի (428.2 հազար լիտրով կամ 15%-ով) արտադրության ծավալները:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
