09/12/2010 14:59
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Այսօր` դեկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ` երկարաձգելով «ԲԻԳԱ» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը։
Ընկերությունը, որն իրականացնում է շամպինիոն տեսակի սնկի արտադրության ծրագիր, արդեն ավարտել է շինարարական և ներմուծված սարքավորումների տեղադրման աշխատանքները և պատրաստվում է նախնական փորձարկմանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չեն պահպանվել աշխատանքի իրականացման համար նախատեսված ժամկետները, գործադիրն ընդունել է վերը նշված որոշումը։
Տվյալ արտոնության տրամադրման շնորհիվ զգալիորեն մեծանում է մասնավոր ներդրումների հնարավորությունը, ուստի կառավարությունը հանդես է եկել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը փոփոխելու օրենսդրական նոր նախաձեռնությամբ` արձանագրելով, որ 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգելու արտոնությունից արդեն օգտվել է 11 ընկերություն։ Նոր փոփոխությունը նույնպես միտված է մասնավոր ներդրումների խրախուսմանը։
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
