Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ  ԽՆԴԻՐՆԵՐԸ
10/12/2010 11:35
Կիսվել

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հանրապետության նախագահ Սերժ Սարգյանը հստակ առաջադրանք է տվել` որակապես նոր, միջազգային չափանիշների բարձրացնել  հարկ վճարողների սպասարկումը: Երկրի նախագահի այս պահանջի  իրականացումը, ըստ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, կախված է յուրաքանչյուր հարկային ծառայողի աշխատանքից, իսկ  դեկտեմբերի 4-ին ՊԵԿ-ոմ հրավիրված  խորհրդակցությունը  ենթադրում է հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման  խնդիրները քննարկել նաև հենց հարկ վճարողների հետ` կարևորելով վերջիններիս դիտողություններն ու առաջարկներն այս առնչությամբ:

Դեկտեմբերի 9-ին նման առաջին հանդիպումը կազմակերպվել է Էրեբունու հարկային տեսչությունում` իրենց կողմից սպասարկվող հարկ վճարողների հետ: Ըստ Էրեբունու հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանի` հավաքի նպատակն է Էրեբունու ՀՏ-ի կողմից սպասարկվող հարկ վճարողներին նաև իրազեկել կատարված որոշ օրենսդրական փոփոխությունների  և Կառավարության կողմից  ընդունված որոշումների մասին:
 
Նրա խոսքերով, հանրապետության նախագահի հանձնարարականը նաև Պետական եկամուտների կոմիտեի ռազմավարության առաջնահերթություններից է: Խնդրի լուծման հետ կապված Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից հարկային մարմնի սպասարկման գործառույթներ իրականացնող  ստորաբաժանումներին արդեն տրված են կոնկրետ հանձնարարականներ` հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև հաստատվել է 2008-2010թթ. հարկային բարեփոխումների ընթացքում ընդունված  հարկ վճարողների սպասարկման ընթացակարգերը հաստատող իրավական ակտերի ցանկը: Նշված գործընթացի հետ կապված, հարկային համակարգում Կ. Կարապետյանի վստահեցմամբ` կատարվել են  հարկային տեսչությունների շենքային պայմանների բարեկարգում, հարկային ծառայողների աշխատանքային պայմանների բարելավում. համակարգը ապահովվել է բարձրակարգ համակարգչային տեխնիկայով, մշակվել և ներդրվել է  առաջնակարգ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված միասնական էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն տվեց ավտոմատացնել հարկային մարմնում իրականացվող գործընթացները և գործառույթների գերակշիռ մասը: 

«Դրա շնորհիվ էապես բարձրացել է հարկային ծառայողների աշխատանքի արդյունավետությունը և ապահովվել որակյալ ծառայությունների մատուցում հարկ վճարողների բոլոր խմբերին: Բարեփոխումների շարքում կարևոր փոփոխություններից է նաև հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելու հնարավորության ընձեռումը: Պարբերաբար վերադաս հարկային մարմնի կողմից տարածքային տեսչությունների հարկային ծառայողների համար կազմակերպվում են  դասընթացներ, սեմինարներ և քննարկումներ` կապված ինչպես օրենսդրական փոփոխությունների քննարկման, այնպես էլ վերջիններիս վարքագծի կանոնների քննարկման նպատակով:

Բարեփոխումների արդյունքում բարելավվել է նաև հարկային ծառայողների ֆինանսական վիճակը»,-հայտարարել է Էրեբունի ՀՏ պետը, վստահեցնելով, որ իրականացված միջոցառումներն ունեն շարունակական բնույթ, քանի որ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը նպաստելու  է նաև հարկերի կամավոր վճարման /ինքնագնահատման/ համակարգի կայացմանը, ինչը մեծապես կարևորվում է նաև  կոմիտեի նախագահի կողմից:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2