Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎՏԲ – Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել բանկային գործարքներ Upay-ի 42 մասնաճյուղերում
10/08/2021 13:34
Կիսվել

ՎՏԲ – Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել բանկային գործարքներ Upay-ի 42 մասնաճյուղերում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը՝ մշակելով նորարարական լուծումներ հաճախորդների առավել հարմարավետ սպասարկումն ապահովելու նպատակով: Բանկային գործարքներն իրականացնելը դարձել է ավելի հասանելի և հարմարավետ, քանի որ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն կատարել իրենց գործարքները Upay-ի 42 մասնաճյուղերում՝ տեղակայված ք․ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Upay-ի մասնաճյուղերում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են համալրել քարտային և բանկային հաշիվները, ավանդները, ինչպես նաև մարել վարկային պարտավորությունները՝ կատարելով ինչպես հերթական մարումներ՝ համաձայն վճարման ժամանակացույցի, այնպես էլ վաղաժամկետ մարումներ (տրամադրելով վարկային պայմանագրի համար կամ ծածկագիր):

Գործարքները կիրականացվեն առցանց․ երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, իսկ մնացած օրերին և ժամերին` հաջորդ աշխատանքային օրը` 09:00-ին: Մեկ օրվա ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի կատարել անսահմանափակ թվով գործարքներ:

Սահմանված են գործարքների կատարման հետևյալ սահմանափակումները․

  • Գործարքները կարող են կատարվել միայն ՀՀ դրամով: Քարտային հաշիվների համալրման դեպքում, եթե համալրվում է արտարժութային հաշիվը, ՀՀ դրամով մուտքագրված գումարը կփոխարկվի հաճախորդի հաշվին՝ գումարի հաշվեգրման պահին Բանկում անկանխիկ գործարքների համար սահմանված փոխարժեքով:
  • Յուրաքանչյուր գործարքի նվազագույն գումարը 1000 ՀՀ դրամ է, առավելագույնը`400 հազար ՀՀ դրամ:

Վերը նշված բանկային գործառնությունների իրականացման համար Upay ընկերության կողմից սահմանված է  ծառայության դիմաց միջնորդավճար: Եթե գործարքի գումարը չի գերազանցում 35 հազ. ՀՀ դրամը, միջնորդավճարը կազմում է 200 ՀՀ դրամ, 35 հազար ՀՀ դրամից ավելի դեպքում՝ գործարքի գումարի 0.6%-ը (ոչ ավելի, քան 1200 ՀՀ դրամ):

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև Upay ընկերության պաշտոնական կայքում՝ https://www.ucom.am/upay կամ զանգահարելով (+374) 11-444-448 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25