Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Ոսկեպարը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է
10/08/2021 15:57
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Ոսկեպարը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է

Համայնքային ենթակառուցվածքների արդիականացումը շարունակվում է: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արտաքին լուսավորության երկու ծրագիր են իրականացրել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Սահմանամերձ գյուղը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է:

Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին: Տեղադրվել է 40 ԼԵԴ լուսարձակ, լուսավորվել է շուրջ 1500 մետր տարածք։ Համավարակով պայմանավորված՝ հետագա աշխատանքների ժամանակացույցը փոքր-ինչ փոխվել է, սակայն շինարարությունը չի դադարեցվել: 2020 թվականին աշխատանքները շարունակվել են։ Գործընկեր կառույցների ջանքերով գյուղի տարածքում տեղադրվել են ևս 31 ԼԵԴ լուսարձակներ, որոնք լուսավորել են գյուղի շուրջ 1300 մետր ճանապարհահատված։ Վերջնական արդյունք ապահովելու ձգտումը գործընկերներից պահանջել է կամք և հետևողականություն: Ծրագիրը չի դադարել անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում: Իրականացված աշխատանքներում շուրջ 20 տոկոսով, ներդրում է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը։

Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մուխսուդյանը,  ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և բնակիչներ:

«Երբ տարիներ առաջ սկսում էինք այս ծրագիրը, գիտակցում էինք, որ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելու գործընթացը պահանջելու է ժամանակ և ջանքեր: Շատ բնակավայրերում լուսավորության համակարգ գրեթե գոյություն չուներ: Որոշ գյուղերում սկսել ենք զրոյից: Մենք ընտրեցինք մի քանի փուլով ծրագիր իրականացնելու տարբերակը: Անհրաժեշտ էր սոցիալական պատասխանատվություն դրսևորել այնպես, որպեսզի արդյունքից օգտվեին շատերը: Հատկապես սահմանամերձ գյուղերին օգտակար լինելու ցանկությունը պարտավորեցնում է, որպեսզի շարունակենք այս ծրագիրը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), առաջնորդվում են կարևոր սկզբունքներով: Գործընկերների համար առաջնահերթություն է հատկապես սահմանամերձ բնակավայրերը  լուսավորելու  և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը նպաստելու նպատակը:

Ոսկեպարում հասցրել են գնահատել «Էկո գյուղերի ցանց» ծրագրի դրական ազդեցությունը: Բնապահպանական և էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները  սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար:

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

ՎիվաՄՏՍը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12