Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ՀԱՄԱԺՈՂՈՎ ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
13/12/2010 11:08
Կիսվել

«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ՀԱՄԱԺՈՂՈՎ ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Այս տարի Հայաստանի բրոքերների ասոցիացիայի ստեղծումը և դեկտեմբերի 10-ին նրանց կազմակերպած համաժողովը ևս մեկ քայլ էր բրոքերների ինստիտուտի կայացման ճանապարհին:

Մաքսային բրոքերների ինստիտուտն առավել ակտիվ սկսեց գործել և կայանալ 2008թ.-ից: Մինչ հայտարարագրման գործընթացում մաքսային բրոքերներին ակտիվորեն ներգրավելը` հայտարարատուներն այդ գործառույթն իրականացնում էին դժվարությամբ, առաջանում էին հերթեր ու կուտակումներ, ուստի անհրաժեշտություն առաջացավ բրոքերների գրասենյակներ բացել տարածքային մաքսային մարմիններում: Ինքնահայտարարագրման և բրոքերային ինստիտուտի կայացման առաջին պիլոտային ծրագիրը ներդրվեց Միջազգային ճանապարհային փոխադրումների /ՏԻՐ/ մաքսատանը: Միայն մեկ տարի հետո բրոքերների ծառայություններից սկսեցին օգտվել նաև մյուս մաքսատներում, աստիճանաբար` տարվա ընթացքում արդեն բրոքերների գրասենյակներ են սկսել գործել նաև բոլոր մաքսային պահեստներում:

"Արդյունավետ մաքսային համակարգ" համաժողովի ընթացքում ներկայացվել են բրոքերների ասոցիացիայի կողմից անցկացվածհետազոտությունները: Նպատակն էր` դրա միջոցով գտնել բրոքերային ծառայությունների զարգացման ուղիները, վերլուծել օրենսդրական դաշտն ու քննարկել առկա խնդիրները:

Համաժողովին ներկա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, կարևորելով բրոքերների ինստիտուտի ներդրումը մաքսային ձևակերպումների իրականացման գործընթացում, նշել է, որ այն նպաստում է մաքսավոր-տնտեսվարող շփումների նվազեցմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ինչպես նաև կարևոր լծակ է կոռուպցիայի դեմ պայքարում. «Եվրամիության աջակցությամբ որոշվեց ստեղծել այս ասոցիացիան, որի կայացմամբ կհասնենք մեր գլխավոր նպատակի իրագործմանը` գործարարներին հնարավորություն տալ ավելի արագ ու հեշտ անցնել մաքսային ձևակերպումների գործընթացը: Բրոքեր-մաքսային ծառայող փոխհարաբերություններում նաև կարևոր է միմյանց խնդիրներից տեղյակ լինելը` այդ կերպ շտկելով առկա բացերը»,- ՊԵԿ նախագահը կարևորել է նաև մաքսային բրոքերների ուսուցման և վերապատրաստման ծրագրերի հարցերը, մասնավորապես մաքսային ձևակերպումների գործընթացի մասով. «Ամենակարևորը` մաքսային ծածկագրերի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ ունենալն է, քանի որ կան ռիսկային ծածկագրեր, որոնք լրացուցիչ մաքսային հսկողության անհրաժեշտություն են առաջացնում»:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի փոխանցմամբ` մաքսային ծառայության գործունեության արդյունավետությունը ՀՀ կառավարության մշակած առաջիկա երկու տարվա ռազմավարական ծրագրի կարևորագույն խնդիրներից է, հատկապես հակակոռուպցիոն միջոցառումների մասով: Դրանց լուծումը կախված է նաև բրոքերների ինստիտուտի ներդրումից ու զարգացումից: Մաքսային բրոքերների համակարգը հնարավորություն է տալիս առավել հմուտ և մասնագիտական ծառայություններ մատուցել տնտեսվարողներին մաքսային ձևակերպումների գործընթացում. «Հուսով եմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք ստեղծել հզոր և արդյունավետ մաքսային համակարգ, որը որակյալ խորհրդատվություն և ծառայություն կմատուցի տնտեսվարողին»:

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Ռաուլ Դե Լուցենբերգերն էլ համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Եվրամիության կողմից մաքսային ոլորտում մինչ օրս իրականացված ծրագրերը և ապագա համագործակցության հնարավորությունները:

Համաժողովին մասնակցել են պետական, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Հայաստանի բրոքերների ասոցիացիայի նախագահ Հրայր Գյոնջյանը նրանց ներկայացրել է ասոցիացիայի նորաստեղծ պաշտոնական վեբ կայքը, որի միջոցով տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռվում տեղեկանալ տարբեր բրոքերային կազմակերպությունների առաջարկած սակագներին:

ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը, վստահեցնելով, որ ի սկզբանե մաքսային ծառայությունը ամեն կերպ աջակցել է բրոքերային ծառայությունների զարգացմանը, միայն դրական է գնահատում բրոքերների ասոցիացիայի գործունեությունը, քանի որ այն յուրատեսակ իրավաբանական լծակ է` ոլորտի հարցերը կանոնակարգելու նպատակով: "Այս ասոցիացիայի միջոցով առաջնահերթ շատ խնդիրների հնարավոր է համակարգված լուծում տալ, իսկ այն հարցերը, որոնք բրոքերներն իրենք չէին համարձակվի բարձրացնել մաքսայինի առջև, այժմ կարող են իրագործել ասոցիացիայի միջոցով: Բրոքերների ասոցիացիայի հետ համագործակցության առաջին իսկ օրվանից մեր առջև այսպիսի խնդիր ենք դրել. չեն լինելու հարցեր, որոնք չեն քննարկվելու, երկու կողմն էլ` թե մաքսային ծառայողները, և թե մաքսային բրոքերները պետք է փորձեն վերլուծել և գնահատել համատեղ աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները և դրանց համար օպտիմալ լուծման տարբերակներ գտնել": Գևորգ Սաղոյանի խոսքով` Հայաստանի բրոքերների ասոցիացիան էլ ավելի է ընդլայնելու իր գործունեության ոլորտը, ինչը ՊԵԿ մաքսային ծառայությունը միայն ողջունում է:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2