Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՄՊՀ փորձագետը ներկայացրել է տնտեսական մրցակցության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման գործիքակազմը
11/08/2021 11:17
Կիսվել

ՄՊՀ փորձագետը ներկայացրել է տնտեսական մրցակցության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման գործիքակազմը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության փորձագետ Հարություն Եսոյանը ներկայացնում է ՄՊՀ-ի կողմից տնտեսական մրցակցության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման գործիքակազմը։

Հանձնաժողովը տնտեսական մրցակցության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը հիմնականում իրականացնում է մի շարք միջոցներով, այսպես․

Ի՞նչ գործիքակազմ է կիրառում Հանձնաժողովը

ստուգում,
հսկիչ գնում,
դիտանցում,
արտաքին դիտում,
մշտադիտարկում։

Ընդ որում, արտաքին դիտումը և մշտադիտարկումը նոր ինստիտուտներ են, որոնք նախատեսվել են 2021 թվականի մայիսի 31-ին ուժի մեջ մտած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքով։

Վերոնշյալ միջոցները կարելի է բաժանել երկու խմբի.

1. Տնտեսավարող սուբյեկտի անմիջական մասնակցությամբ իրականացվող (ստուգում, հսկիչ գնում, դիտանցում),

2. Հանձնաժողովի գտնվելու վայրում իրականացվող և, ըստ էության, տնտեսավարող սուբյեկտի անմիջական մասնակցությունը չենթադրող (արտաքին դիտում և մշտադիտարկում)։

Ի՞նչ նպատակով են կիրառվում այս միջոցները

Ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացվում է ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով։

Հանձնաժողովի գործունեության խոչընդոտումը և դրա իրավական հետևանքները

Ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում կամ մշտադիտարկում իրականացնելիս տնտեսավարող սուբյեկտը, տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը, նրան փոխարինող անձը, նրա աշխատողը կամ այլ ներկայացուցիչ պարտավոր են համագործակցել, հակառակ դեպքում այն դիտվում է որպես տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում և տնտեսավարող սուբյեկտի համար առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Ընդ որում, Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում է համարվում, եթե.

– տնտեսավարող սուբյեկտը կամ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը կամ նրա աշխատողը կամ այլ ներկայացուցիչ հրաժարվում է ստորագրել ստուգման, հսկիչ գնման կամ դիտանցման արձանագրությունը կամ

– տնտեսավարող սուբյեկտը կամ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը կամ նրա աշխատողը կամ այլ ներկայացուցիչ կամ այլ անձ այլ կերպ խոչընդոտում է ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման կամ մշտադիտարկման իրականացմանը։

Ուշագրավ է, որ Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար օրենսդիրը սահմանել է պատասխանատվության երկու առանձին չափ, մի դեպքում՝ վարույթով պատասխանողի համար (նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև վարույթով քննարկվող իրավախախտման համար սահմանված տուգանքի չափը), մյուս դեպքում՝ բոլոր այլ սուբյեկտների համար (նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ)։

Արդյո՞ք Հանձնաժողովի կողմից ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում կամ մշտադիտարկում իրականացնելու ընթացքը կարող է լուսանկարահանվել և տեսաձայնագրվել:

Հարկ է նշել, որ օրենսդրական բարեփոխումների շրջանակում նախատեսվել է, որ ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքը Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի կողմից կարող է տեսաձայնագրվել և (կամ) լուսանկարահանվել, որի կարգը սահմանվում է Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: Տեսաձայնագրում և (կամ) լուսանկարահանում իրականացվելու դեպքում այդ մասին նշում է կատարվում համապատասխան արձանագրությունում:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88