Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ 30 000 ԱՄՆ ԴՈԼԱՐ
14/12/2010 14:18
Կիսվել

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ 30 000 ԱՄՆ ԴՈԼԱՐ

Այսօր` դեկտեմբերի 14-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում ստորագրվեց Խոսրովի ծրագրին դրամաշնորհ հատկացնելու վերաբերյալ քառակողմ Հուշագիր-Համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ  Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ  Իրինա Սեյլանյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Վարանցով Բարսեղյանը և Կովկասի Բնության Հիմնադրամի (ԿԲՀ) գործադիր տնօրեն Դեյվիդ Մորրիսոնը:

Հաշվի առնելով ՀՀ բնապահպանության նախարարության, Արգելոցի և ԿԲՀ-ի միջև 2010 թվականի փետրվարի 12-ին կնքված դրամաշնորհի պայմանագիրը, համաձայն որի նախարարությանը երեք տարվա ընթացքում (2010-2012) տրամադրվելու է տարեկան մոտ  85,000 եվրո  գումար` բացառապես  «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվելիք ծրագրի բյուջեն համալրելու նպատակով,  կողմերը կնքեցին Հուշագիր-Համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկը որպես դրամաշնորհ ԿԲՀ-ին երեք տարվա ընթացքում կտրամադրի  30 000 ԱՄՆ դոլար, որը կփոխանցվի նախարարությանը` Խոսրովի դրամաշնորհի 2010-2012 թվականների նախատեսված ֆինանսավորման պարտավորությունների կատարման նպատակով: Գումարն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը կփոխանցի երեք հատկացումներով` 10 000 ԱՄՆ դոլար` 2010թ դեկտեմբերին, 10 000 ԱՄՆ դոլար` 2011թ առաջին եռամսյակում  և 10 000 ԱՄՆ դոլար`  2012թ առաջին եռամսյակում: Դրամաշնորհի մնացյալ մասը ԿԲՀ-ն կտրամադրի իր միջոցներից:

Հուշագիր-Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա էր նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն, ով ողջունելով և կարևորելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնակցությունը բնապահպանական խնդիրների լուծման ծրագրերին, նշեց, որ այս քայլը կարող է օրինակ ծառայել բիզնեսի ոլորտի այլ ներկայաացուցիչների համար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանն էլ իր խոսքում նշեց, որ ծրագիրը լիովին համահունչ է HSBC-ի կողմից ամբողջ աշխարհում իրականացվող բնապահպանական ծրագրերին: «Բացի գումարային աջակցությունը մենք մտադիր ենք ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ներդնել նաև մեր աշխատակիցների գիտելիքներն ու ներուժը, որը նրանք ձեռք են բերել տարբեր երկրներում գիտնականների հետ համատեղ իրականացված գործնական բնապահպանական ծրագրերի ժամանակ»,- ավելացրեց Իրինա Սեյլանյանը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75