Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
14/12/2010 14:50
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է դեկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվող «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը: 

Գիտաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրից Հայաստան ժամանած բազմաթիվ գիտնականներ, այդ թվում` ցեղասպանագիտության բնագավառի ճանաչված հեղինակություններ: Գիտաժողովին մասնակցում է նաև դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուին (Արգենտինա), ով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել էր Մխիթար Գոշի մեդալով: Այսօր Հանրապետության ղեկավարը պարոն Դեսպուիին է հանձնել պետական բարձր պարգևը: 

«Այս պարգևը Ձեզ հանձնելը եղել է մեր ժողովրդի ցանկությունը, և ես կատարել եմ այն: Մենք երախտապարտ ենք Ձեզ, Ձեր պետությանն ու ժողովրդին` մեր ցավը հասկանալու, ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցների համար Արգենտինայում ապրելու և արարելու բարենպաստ պայմաններ ապահովելու համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Դոկտոր Լեանդրո Դեսպուին շնորհակալություն հայտնելով պարգևի համար` ընդգծել է, որ կիսելով հայ ժողովրդի ցավն ու անընդունելի համարելով ժխտողականությունը, որոշել էր պայքարել արդարության ու ճշմարտության համար և տարիներ ի վեր զբաղված է այդ կարևորագույն խնդրով: 

«Սիրով եմ մասնակցում Հայաստանում անցկացվող մեծ նշանակություն ունեցող այս միջոցառմանը: Ժխտողականության դեմ պայքարի ճանապարհին բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք և ինձ այստեղ բերեցին»,-ասել է Լեանդրո Դեսպուին:

Միջազգային գիտաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգարժա՛ն մասնակիցներ,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ այս գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Շնորհակալություն եմ հայտնում Երևան ժամանած արտասահմանյան գիտնականներին, ովքեր ընդունել են մեր հրավերը ցեղասպանության հանցագործության, դրա դատապարտման, կանխարգելման և հետևանքների վերացման հարցերին վերաբերող գիտական քննարկումներ անցկացնելու և առաջարկություններ ներկայացնելու համար:

Այսօր, առավել քան երբևէ, ցեղասպանությունների կանխարգելման համար լուրջ նախաձեռնություններ իրականացնելու և գործուն մեխանիզմներ մշակելու անհրաժեշտություն է առաջացել: Եվ այսօր, առավել քան երբևէ, ակնհայտ է, որ նախկինում իրագործված ցեղասպանությունների համար քաղաքական տարբեր վարչակազմերի ու պետությունների անպատիժ մնալու, միջազգային հանրության կողմից չդատապարտվելու, կանխարգելման համապատասխան և համարժեք մեխանիզմների բացակայության կամ անկատարության հանգամանքները հանգեցրել են նրան, որ մարդկությունը, ի թիվս այլ լրջագույն մարտահրավերների, դեռևս բախվում է նոր ցեղասպանությունների իրականացման սպառնալիքի հետ: 

Հայոց ցեղասպանության դառը դասերը, մարդկության պատմության ու հիշողության մեջ չմնացին որպես անցյալի լոկ հուշեր. դրանց լրացնելու եկան Հոլոքոստի սարսափները, Ռուանդայի, Դարֆուրի և բազմաթիվ այլ ողբերգություններ: Ցավոք, ժխտողականությունն ու ցեղասպանության ուրացումը դեռևս շարունակում են տեղ գտնել աշխարհում: Քաղաքական նպատակահարմարությունն ու կարճատես պատեհապաշտությունը հաճախ գերակշռում են առողջ, խելամիտ որոշումների ընդունման ու քայլերի իրականացման ընթացքում:

Ցեղասպանությունների կանխարգելմանն ու դատապարտմանը, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն առնչվող խնդիրները պետք է ընդգրկվեն միջազգային հանրության քննարկման օրակարգում: Այս չարիքի դեմ քաղաքակիրթ մարդկությունը պետք է դրսևորի մեկ միասնական ճակատով գործելու ունակություն: 

Երևանյան գիտաժողովի անցկացման համար պատահական չեն ընտրվել ո՛չ վայրը և ո՛չ էլ` խորագիրը: Ճիշտ է, Հայոց ցեղասպանությունը ժամանակագրորեն տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունումից մի քանի տասնամյակ առաջ, սակայն դրա միջազգային` այդ թվում իրավական ու բարոյական արձագանքները հիմք հանդիսացան, որպեսզի դրանց վրա խարսխվեր ՄԱԿ-ի վերոնշյալ կոնվենցիայի մշակումն ու ընդունումը:

Ռաֆայել Լեմկինն այս առիթով նշում էր. «Մինչ այժմ կառավարությունն իր քաղաքացիների հետ կարող էր վարվել այնպես, ինչպես կցանկանար: Մուսուլմաններն ու հրեաները, հայերն ու սլավոնները, հույներն ու ռուսները, Աֆրիկայի թխամաշկ հերերոները և սպիտակամաշկ լեհերը միլիոններով և հարյուր հազարներով զոհվեցին այս հանցագործությունից: Աշխարհը որոշեց, որ ցեղասպանությունը միջազգային իրավունքին համապատասխան հանցագործություն է, և որ պայմանագիրը պետք է ստորագրվի անդամ երկրների կողմից` կանխարգելելու և պատժելու այս «հանցագործությունների հանցագործությունը»:

Այսօր մենք բախվում ենք նաև մեկ այլ երևույթի ևս. պաշտոնական պատմագրության կողմից գիտականորեն ապացուցված և միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի արժանացած պատմական փաստերը վերանայելուն միտված քայլերին զուգընթաց որոշ պետություններ փորձում են արհեստականորեն ստեղծել «սեփական ցեղասպանության» պատմություններ: Նմանատիպ շինծու մոտեցումները ցեղասպանության հանցագործության հստակ ձևակերպված իրավական հիմքերի պարզունակ տարամեկնաբանություններ են: Չանդրադառնալով նման երևույթի առաջացման տարբեր դրդապատճառներին` միայն մեկ բան կցանկանայի նշել. սեփական ժողովրդին, այսպես ասած, «ցեղասպանությամբ օժտելը» ո՛չ հայրենասիրություն է և ո՛չ էլ` դիվանագիտություն:

Պատմության և պատմական փաստերի վերախմբագրումներ իրականացնողները կարծում են, թե կարող են մարդկությանը պարտադրել իրենց խեղված և մտացածին պատմությունը: Կոծկել սեփական մեղքը և կատարած հանցագործությունը նշանակում է կատարել նոր հանցագործություն: Ավելին, այս ցինիզմը գալիս է ապացուցելու, որ ոմանք իսկապես չեն ըմբռնում կամ չեն ուզում հասկանալ այն ահավոր գինը, որը մարդկությունը վճարել և դեռևս շարունակում է վճարել: 

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ցեղասպանությունների սկզբնակետն անհանդուրժողականությունն ու այլատ-յացությունն է: Ավելին, ինչ-ինչ պատճառներով պետական մակարդակով նման քաղաքականության որդեգրումը և անհանդուրժողականության ու այլատյացության քարոզումը, այդ թվում նաև քաղաքական էլիտայի առաջին դեմքերի անմիջական մասնակցությամբ և ուղղորդմամբ, իրական վտանգ են ստեղծում ու պարարտ հող նախապատրաստում նոր դժբախտությունների ու ցեղասպանական գործողությունների համար: 

Հայ ժողովուրդը բարձր է գնահատում գիտական շիտակության ու անվերապահության ձիրքով օժտված գիտնականների վաստակն ու կա¬տարած աշխատանքը, որի արդյունքում 20-րդ դարի սկզբին հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունն ստացել է իր գիտական լիակատար հիմնավորումն ու ապացույցը: Այս գործում իր անգնահատելի դերն ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որն այս տարի արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակին: 

Մեծապես կարևորելով ցեղասպանության հանցագործության հարցերին նվիրված գիտաժողովի անցկացումը` վստահ եմ, որ այն կարող է օգտակար լինել այդ հանցագործության կանխարգելմանն ուղղված քաղաքական որոշումների կայացման ու քաղաքական կամքի դրսևորման գործում: Այս միջոցառումը կարևոր է նաև ցեղասպանությունների հետևանքների վերացման համար հստակ մոտեցումներ և հայեցակարգային փաստաթղթեր մշակելու համատեքստում:

Մեծ Եղեռնը յուրաքանչյուր հայ ընտանիքի դուռը թակած անհատական և մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու հիշողությունը: Եվ մենք վստահ ենք, որ ճանաչումից դեպի ներողամտություն, արդարությունից` խաղաղություն տանող հաշտության ուղին, հանդուրժողականությունն ու համակեցությունը այլընտրանք չունեն: 

Մեծ Եղեռնի մոտալուտ հարյուրամյա տարելիցի նախաշեմին, խոնարհվելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, շարունակելու ենք հնչեցնել բոլորին ուղղված մեր ուղերձն ու ահազանգը. հանուն ողջ մարդկության և քաղաքակիրթ աշխարհի, մենք պարտավոր ենք զերծ պահել մեր մոլորակը նման համամարդկային աղետներից:

Եկեք միասի՛ն կերտենք մեր նոր պատմությունն ու համատեղ ապագան:
Մաղթում եմ ձեզ արգասավոր աշխատանք:
Շնորհակալություն»:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08