ՀԱԿԵՐՆԵՐԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ MCDONALD'S-Ի ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ
Գողացել են McDonald”s-ի տվյալների բազան: Գողությունը կատարել են հակերները`գրոհելով ընկերության համակարգչային ցանցը: Գողացվել է ընկերության պրոմոակցիաների մասնակիցների անունները, հեռախոսի համարները, էլեկտրոնային և փոստային հասցեները: Հակերները չեն կարողացել վերցնել հաճախորդների պլաստիկ քարտերի համարները և անձնագրային տվյալները: Ընկերությունը չի հայտնում այն մարդկանց թիվն, ում տվյալները գողացվել են:
McDonald”s-ի ղեկավարությունը արդեն ուղարկել է նամակներ գողացված տվյալների տերերին, որտեղ ներողություն են խնդրել կատարվածի համար և զգուշացրել, որ նրանց տվյալները կարող են օգտագործվել տարբեր մեքենայություններ իրականացնելու նպատակով: