Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ` «ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ» ԹԵՄԱՅՈՎ
14/12/2010 17:35
Կիսվել

ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ` «ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ» ԹԵՄԱՅՈՎ

Դեկտեմբերի 14-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ անդամ երկրների համար “Նոր տեխնոլոգիաները և նրանց ազդեցությունը կարգավորման վրա” թեմայով եռօրյա սեմինարը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության անունից բացման խոսքով հանդես է եկել փոխնախարար Վալտեր Մարությանը եւ նշել, որ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ազատականացումը վերջին հինգ տարիների ընթացքում բերել է ոչ միայն կապի ծառայությունների գների նվազեցման, այլ աննախադեպ ազդակ է  հանդիսացել նոր տեղնոլոգիական լուծումների ներդրմանը: 
Մասնավորապես, 2009թ.-ին բջջային կապի ծառայություններ մատուցող  բոլոր երեք օպերատորների կողմից շահագործվել է  3-րդ սերնդի բջջային կապը, որը հնարավորություն է տվել ապահովելու մեկ վայրկյանում մի քանի մ/բիտ մուտքի արագություն և այսօր անլար մուտքը լարայինի ռեալ մրցակիցն է: Իսկ այս տարի ցանցին միանում է արդեն 4-րդ սերնդի բջջային կապը, որն ավելի կսրի մրցակցությունը և արդյունքում կբարելավվի  որակը: Ֆիքսված հեռախոսակապն էլ իր հերթին ցուցաբերում է զարգացման նոր տեմպեր, Fiber To The Home տեխնոլագիաների ներդրումով ներկայումս ապահովում են միանգամից երկրի մի քանի օպերատորներ:

Վ. Մարությանն իր խոսքում ընդգծել է նաեւ, որ սեմինարի թեման շատ արդիական է հատկապես Հայաստանի համար, իսկ բարձրակարգ մասնագետների կողմից  ներկայացված նյութերը հիմք կհանդիսանան արդյունավետ որոշումների ընդունման համար, ինչպես երկիր հեռահաղորդակցության ոլորտի քաղաքականության մշակման զարգացման գործում, այնպես էլ նոր, ժամանակակից մոտեցումների մշակման հարցում:       

Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Օրոզբեկ Կայկովը նշել է, որ յուրաքանչյուր երկրում ենթակառուցվածքների  զարգացումը կախված է այդ ոլորտի կարգավորումից, այդ թվում` համապատասխան նախարարության եւ անկախ հանձնաժողովի գործառույթների հստակեցումից: 

Նշենք, որ ավելի քան տաս երկիրների առաջատար մասնագետներ եռօրյա սեմինարի ընթացքում կներկայացնեն իրենց երկրների փորձը եւ ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ այն խնդիրները, որոնք անհարժեշտ է լուծել նոր սերնդի ցանցերի ստեղծման եւ դրանց արդյուանվետ օգտագործման համար:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2