ԱՄՀ – ՌՈՒԲԼԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբանների կարծիքով` ռուբլին չունի բավական ներուժ, որպեսզի դառնա տարածաշրջանային պահուստային արժույթ: Վերլուծաբանների գնահատմամբ` ռուբլին կարող է դառնա տարածաշրջանային պահուստային արժույթ, եթե Ռուսաստանը դառնա այդ երկրների մեծ մասի համար հիմնական առևտրային գործընկեր:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Օդ Պեր Բրեկը նշում է, որ մի արժույթից մյուսին անցումը երկար գործընթաց է. որպեսզի Մոսկվան դառնա միջազգային ֆինանսական կենտրոն, իսկ ռուբլին` պահուստային արժույթ, կպահանջվի երկար ժամանակ:
Դոլարին, որպես համաշխարհային արժույթի, կարող են փոխարինել եվրոն, յենը, ֆունտ ստերլինգը, սակայն ներկայումս այս արժույթները թողարկող երկրներն ունեն լուրջ խնդիրներ` կապված պետական պարտքի և բյուջեի պակասուրդի կրճատման հետ: