Սոցիալական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՈՐ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
14/12/2010 17:53
Կիսվել

«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՈՐ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում ևս տեղադրվեցին բազմալեզու տեղեկատվական նորվահանակներ:

Էրեբունին ուրարտական բերդաքաղաք էր` ներկայիս Երևանի տարածքում: Այն Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով մի քանի քաղաք-ամրոցներից կառուցված, կարևորագույն քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոններից մեկն էր: Երևան մայրաքաղաքը Էրեբունիի ուղղակի ՙժառանգորդն՚ է և ընդունված է համարել, որ Երևան քաղաքի անունը ծագում է հենց «Էրեբունի» անվանումից:

Էրեբունիի հիմնադրման արձանագրությունը հայտնաբերվել է 1950թ և շարունակում է գրավել հնավայր այցելողներին: Արձանագրությունում ասվում է. ՙԽալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այսանառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների: ….Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի՚:

2010 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի 26 հուշարձանի տարածքներում տեղադրվել է ավելի քան 130 տեղեկատվական վահանակ: Կազմվել ու տեղադրվել է 21 վահանակ Բրայլի գրատիպով, բացվել է 2 հանգստի կանգառ` Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի ուղիների երկայնքով, ինչը  խթանել է համայնքներում տեղական բնակչության կողմից ստեղծվող ձեռքի աշխատանքների վաճառքը:

«Այսօրինակ նախաձեռնությունները նպատակ ունեն հայկական հուշարձանների մասին իրազեկելու ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև` հայաստանաբնակներին: Մեզանից շատերը, տարիներ շարունակ այս երկրումբնակվելով հանդերձ, տեղյակ չեն մեր շուրջը գոյություն ունեցող հարստության մասին: Մենք պետք է գիտակցենք, որ մեր հինավուրց ազգը բազմաթիվ արհավիրքների միջով անցել և շարունակել է ապրել շնորհիվնրա, որ մեր նախնիները պահպանել են մեր ազգի մշակութային և պատմական արժեքները, դրանք փոխանցել սերնդեսերունդ` որպես ազգային ինքնության պահպանման միակ գրավական: Այժմ այս թանկարժեքժառանգությունը պահպանելու պատասխանատվության հերթը մեր է»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԱՄԱՓ-ի ծրագրերի գլխավոր հովանավորն է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հովանավորներն են` Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը, Հայաստանում ԱՄՆ դեսպաններիմշակութային հիմնադրամը, USAID/CAPS-ը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6