Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ 55 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ
07/10/2008 11:30
Կիսվել

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ 55 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ

ԱՄՆ Կոնգրեսի կողմից ԱՄՆ առաջատար ավտոարտադրող ընկերություններին` GM, Ford և Chrysler, նոր և ավելի տնտեսող ավտոմեքենաների մոդելներ մշակելու և արտադրելու  համար,  25 միլիարդ դոլար ծավալով վարկի տրամադրումից մեկ շաբաթ անց, նմանատիպ նախաձեռնությամբ հանդես եկան նաև եվրոպական ավտոարտադրողները:

Ավտոարտադրողների եվրոպական ընկերակցությունը դիմել է Եվրոհանձնաժողովին ավտոարտադրողներին 55 միլիարդ դոլար կամ 40 միլիարդ եվրո տրամադրելու խնդրանքով:
Ավտոարտադրողները նման խնդրանքը բացատրում են ֆինանսական ճգնածամի հետևանքները հաղթահարելու և 2012թ.-ին նախատեսված ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը ուղղված նոր չափանիշներին համապատասխան արտադրանք տալու հետ կապված ծախսերը կրճատելու համար:

PSA Peugeot Citroen ընկերության գլխավոր տնօրեն և Եվրոպական Ավտոարտադրողների ընկերակցության նախագահ Կրիստիան Ստրայֆը նշել է, որ ԵՄ անդամ երկրների կառավարությունները պետք է ակտիվ գործեն, թեթևացնեն ֆինանսական ճգնաժամի հետևանքները և վերադարձնեն սպառողների վստահությունը: Այդ ժամանակ միայն սպառողը նոր միջոցները կներդնի նոր մեքենաների մեջ:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոս ամսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, Եվրոպայում նոր մեքենաների վաճառքը նվազել է 15.6%-ով: Իսկ ԱՄՆ-ում, սեպտեբեր ամսին վաճառքները կրճատվել են 26.6%-ով:

Իսկ այն բանից հետո, երբ Exane BNP Paribas բանկի վերլուծաբանները կանխատեսել են , որ Daimler AG և BMW AG գերմանական ավտոհսկաների շահյութները սույն տարում կնվազեն 10, իսկ հաջորդ տարվա ընթացքում 14%-ով վերոնշյալ ընկերությունների արժեթղթերը անկում ապրեցին համապատասխանաբար 15 և 4.5%-ով:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39