Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԸԼ ՍԻՍԹԸՄԶ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ
16/12/2010 14:55
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԸԼ ՍԻՍԹԸՄԶ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանում գտնվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամբողջական ծրագրային փաթեթներ և ծառայություններ առաջարկող «Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ» (Սիներջի) ընկերության հայաստանյան մասնաճյուղի Բիզնես կենտրոնի նորակառույց մասնաշենք: Հանրապետության ղեկավարը շրջել է ՏՏ ոլորտի տարածաշրջանային կենտրոն դարձած համալիրում, ծանոթացել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված գրասենյակի պայմաններին, Ընկերության ընթացիկ աշխատանքին և առաջիկա ծրագրերին: 

«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» (Սիներջի) ընկերությունը հիմնվել է 1997թ. ԱՄՆ Վիրջինիա նահանգում և գործունեություն է ծավալում Կենտրոնական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի մի շարք երկրներում:

Սիներջիի հայաստանյան մասնաճյուղը գործում է 1999 թվականից: Այն հիմնադրման պահին ուներ միայն 5 աշխատակից, սակայն տարիների ընթացքում ընդլայնվեց՝ այդ թիվը հասցնելով 120-ի: Վերջին տարիներին ընկերության գործունեության ընդլայնումը մի շարք ասիական, Միջին Արևելքի, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներում անհրաժեշտություն էր առաջացրել Հայաստանում ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն, որը ոչ միայն կհանդիսանար որպես այս երկրներն սպասարկող և այնտեղից ժամանած մասնագետների վերապատրաստման ուսումնական կենտրոն, այլև հնարավորություն կընձեռեր ընդլայնելու ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը` առկա 120 աշխատատեղին ավելացնելով ևս 250-ը: Ընկերության հենց այս մասնաճյուղում են մշակվում և աշխարհի շուրջ 30 երկրի պատվիրատուներին տրամադրվում Սիներջիի մեծ պահանջարկ ունեցող ծրագրային փաթեթները:

2006թ. Սիներջին սկսեց իր գրասենյակային համալիրի շինարարությունը, որի առաջին մասնաշենքի աշխատանքներն ավարտվեցին 2008թ.: 2008թ. դեկտեմբերի 31-ին Սիներջին պաշտոնապես տեղափոխվեց Սիներջի Բիզնես Կենտրոն: Համալիրի երկրորդ մասնաշենքի աշխատանքներն ավարտվեցին 2010 թ. նոյեմբերին:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08