Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 30 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
16/12/2010 16:37
Կիսվել

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 30 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Եվրասիական  Զարգացման բանկը և «Ամերիաբանկե ՓԲԸ-ն այսօր` դեկտեմբերի 16-ին, ստորագրեցին պայմանագիր`30 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի բացման մասին` Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման համար: Միջոցները տրամադրվում են 5 տարի ժամկետով:  

Եվրասիական Զարգացման բանկի կողմից պայմանագիրը ստորագրեց Վարչության փոխնախագահ Մարատ Ջաուքենովը, իսկ հայկական կողմից` Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ֆինանսավորումը տրամադրվում է Եվրասիական Զարգացման բանկի` ՓՄՁ-ների աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսական հաստատություններին տրամադրվող նպատակային վարկային գծերի ձևով: Նախագծի իրականացումը կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և զարգացմանը, ներքին և արտաքին շուկաներում ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը, շուկայական տնտեսության ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ հիմքերի զարգացմանը:  

Փոքր և միջին բիզնեսը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար` ապահովելով երկրի տնտեսական կայունությունը: Նրա մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է մոտ 40%: Եվրասիական Զարգացման բանկի կողմից տրամադրած վարկը կօգնի երկրի ՓՄՁ-ներին լուծել կապիտալ ներդրումների համար անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսավորման խնդիրը:

Մարատ Ջաուքենովի կարծիքով. «Վարկը նաև կխթանի «Ամերիաբանկե ՓԲԸ-ի ներդրումային գրավչության աճին, ինչը հեռանկարում թույլ կտա մեր հայ գործընկերոջը ներգրավել նորանոր արտաքին ներդրողներ»:

Ինչպես իր հերթին նշեց Արտակ Հանեսյանը` փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությունն Ամերիաբանկի վարկային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է: «Հաշվի առնելով ՓՄՁ-ների կողմից վարկերի նկատմամբ բարձր պահանջարկը` Ամերիաբանկը դեռ 2009թ. երկրորդ կեսից սկսեց ակտիվորեն ֆինանսավորել այդ ոլորտը: Այդ նպատակով Եվրասիական Զարգացման բանկից ներգրավված միջոցներն ավելի հասանելի կդարձնեն հայրենական ձեռնարկությունների համար այդքան անհրաժեշտ ֆինանսավորումը» – հավելեց Արտակ Հանեսյանը:

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006թ. հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից` մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացման, դրանց կայուն տնտեսական աճի ապահովման և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով: Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը: Բանկի մասնակից պետություններն են Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Բելառուսի Հանրապետությունը:

Ամերիաբանկը Հայաստանի  Հանրապետության դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկը հիմնականում վարում է կորպորատիվ և ներդրումային բանկային գործունեություն: Այն պատկանում է ռուսաստանյան առաջատար «Տրոյկա դիալոգե ներդրումային բանկային խմբի հետ փոխկապակցված «Թի-Դի-Էյ Հոլդինգզ Լիմիթիդե (TDA Holdings Limited) ընկերությանը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02