Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ԱԺ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
17/12/2010 10:42
Կիսվել

ԱԺ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Ազգային ժողովի` դեկտեմբերի 16-ի  արտահերթ նստաշրջանի ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն առաջին ընթերցումով ներկայացրեց  «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է օրենքի գործողության ոլորտները հստակեցնելու նպատակով սահմանել, որ ֆինանսաբանկային ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների վրա օրենքի գործողությունը չի տարածվում:

Յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներ շահագործողներն իրենց հաշվառման հարկային մարմին պետք է ներկայացնեն նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկություններ` ՀՀ կառավարության սահմանած ձեւով: Այն կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք կամավոր, մինչեւ օրենքով նախատեսված ժամանակացույցը, հարկային մարմին կուղարկեն հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը` ցանցային կապի միջոցներով, ապա այդ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգումներ կանցկացվեն միայն ստուգումների անցկացման ռիսկային չափանիշների հիման վրա: 

Նշվեց, որ օրենքի նախագծի կարգավորման առարկան հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների եւ հասույթների լիարժեք հաշվառման նկատմամբ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումն է:

AMP
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36