ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 19,2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 29.9 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Դեկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 19.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 29.9 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` նախորդ շաբաթվա համեմատությամբ հաշվետու շաբաթվա ընթացքում ՀՀ բանկերը գրանցել են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով վարկերի ծավալի անկում:
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 19.4 մլրդ ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.9 մլն ԱՄՆ դոլար: