Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Քննարկում խաղողի ֆիլոքսերայի դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ
30/08/2021 14:22
Կիսվել

Քննարկում խաղողի ֆիլոքսերայի դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ

Օգոստոսի 27-ին կազմակերպվել էր հանդիպում՝ նվիրված խաղողի ֆիլոքսերայի դեմ արդյունավետ պայքարի իրականացմանն ու խաղողագործության ոլորտի այլ խնդիրների քննարկմանը։

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Գարուշ Սամվելյանը, խաղողագործներ, գինեգործներ, ոլորտի այլ պատասխանատուներ:

«Բոլորս գիտակցում ենք խաղողագործության կարևոր դերը Հայաստանի տնտեսության, հատկապես՝ գյուղատնտեսության, մեջ։ Այս առումով մենք այս ոլորտի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր ու բազմաթիվ աշխատանքներ ենք իրականացնում, սակայն ձեռնարկվող գործողությունները կարող են ապարդյուն լինել, եթե հաշվի չառնենք բոլոր հնարավոր ռիսկերն ու առկա խնդիրները։ Պետք է հասկանանք, թե ինչպիսի միջոցառումներ կարելի է իրականացնել այդ խնդիրները կանխելու կամ հնարավորինս կառավարելի դարձնելու ուղղությամբ», – նշել է էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։

Միաժամանակ նախարարի տեղակալն ընդգծել է, որ խաղողագործության ոլորտի առաջնահերթ խնդիրներից է խաղողի ֆիլոքսերայի մշտադիտարկումը, Հայաստանում ֆիլոքսերայի աշխարհագրական տարածվածության հստակեցումը, ֆիլոքսերայի զարգացումն ու հետագա տարածումը կանխելու նպատակով արդյունավետ պայքարի ժամանակակից մոտեցումների ցուցաբերումը՝ կիրառելով նորագույն գիտական մեթոդներն ու համաշխարհային փորձը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիլոքսերակայուն տնկանյութերի արտադրությանը, տեղածին հայկական խաղողի սորտերի վերականգնմանը,  ոլորտում բուսասանիտարական հսկողության ուժեղացմանն ու օրենսդրական դաշտի բարելավմանը, խաղողագործության ոլորտի կարգավորման հարցում տարբեր գերատեսչությունների կողմից նախատեսվող գործողություններին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում մասնակիցները պայմանավորվել են, որ քննարկումները կկրեն շարունակական բնույթ, իսկ ներկայացված բոլոր առաջարկները հաշվի կառնվեն հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ քննարկելիս։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75