20/12/2010 14:33
ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 0,5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի առաջին 11 ամիսների կտրվածքով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է մանրածախ առևտրաշրջանառության ծավալների 0,5% աճ: Հաշվետու ամիսներին մանրածախ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 967325.9 մլն դրամ:
Հատկանշական է, որ նոյեմբերին հոկտեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ մանրածախ առևտրի շրջանառության ծավալները նվազել են 1.8%-ով:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին 11 ամիսներին ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 6,6%-ով և կազմել 709522.5 մլն դրամ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
