20/12/2010 16:25
ՀՀ ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 44.6%–Ը
2010թ.-ի հոկտեմբերին ՀՀ խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով վճարվել է շուրջ 14.4 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված կազմակերպությունների կողմից 2010թ.-ի հոկտեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 44.6%–ը:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից` 2010թ.-ի հոկտեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 85 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 270.3 մլն դրամի չափով:
Նշենք նաև, որ 01.11.2010թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 70.6 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 51.4 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 7.3 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 2267.3 մլն դրամի չափով:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
