Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 73.26-0.29 WTI - 69.50+0.17
COMEX:  GOLD - 2641.20+0.48 SILVER - 31.26-0.64
COMEX:  PLATINUM - 979.30+0.16
LME:  ALUMINIUM - 2644.50+1.42 COPPER - 9087.50+0.17
LME:  NICKEL - 15866.00+0.87 TIN - 28880.00-0.49
LME:  LEAD - 2001.00+0.50 ZINC - 2951.00-0.02
FOREX:  USD/JPY - 155.06+0.53 EUR/GBP - 1.0589-0.07
FOREX:  EUR/USD - 1.0589-0.07 GBP/USD - 1.2678-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43268.94-0.28 NASDAQ - 18987.47+1.04
STOCKS US: S&P 500 - 5916.98+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38352.34-0.16 TOPIX - 2698.29-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19705.01+0.21 SSEC - 3367.99+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 8099.02-0.13 CAC40 - 7229.64-0.67
STOCKS EUR:  DAX - 19060.31-0.67
20/11/2024  CBA:  USD - 389.19+0.22 GBP - 492.68+1.14
20/11/2024  CBA:  EURO - 410.52-0.27
20/11/2024  CBA:  GOLD - 32823.44+223.02 SILVER - 391.46+7.04
Խաղողի մթերումներին ընդառաջ հանդիպում է կազմակերպվել վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ
31/08/2021 19:48
Կիսվել

Խաղողի մթերումներին ընդառաջ հանդիպում է կազմակերպվել վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարարում օգոստոսի 31-ին կազմակերպվել է հանդիպում  վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ խաղողի մթերումների իրականացմանը վերաբերող հարցերն ու խաղողագործության ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով:

Նշվել է, որ հանդիպման հիմնական նպատակն է խաղողի մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու համար ընթացիկ հարցերի քննարկումն ու պարզաբանումը և վերամշակողների կողմից առաջարկների ներկայացումը։

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է պետության կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում իրականացված փոփոխություններն ու ընթացակարգերը։

Տեղեկացվել է, որ բանկերում գրավի խնդիրը մեղմելու նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակում առաջին անգամ վերամշակողներին կտրամադրվի 50%-ի չափով պետական երաշխիք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայկական գինեգործական և կոնյակագործական արտադրանքի մարքեթինգին և բրենդավորմանը, արտասահմանյան շուկաներում հայկական գինու և կոնյակի ճանաչելիության ու մրցունակության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։

Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց ընկերություններում առկա խնդիրներն ու խոչընդոտները, բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ տրվել են պատասխաններ ու պարզաբանումներ։

Առանձին անդրադարձ է կատարվել Վրաստանի տարածքով կոնյակի սպիրտ և գինի տարանցիկ տեղափոխման ընթացքում առաջացող խնդիրներին, արտաքին շուկաներում հայկական գինիների անխոչընդոտ վաճառքի կազմակերպմանը։

Հանդիպման ընթացքում նաև ներկայացվել է հայկական գինիների ճանաչելիության բարձրացման և գինեգործական տուրիզմի զզարգացման ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող քայլերը, որոնց թվում է առաջիկայում նախատեսվող գինեգործության վրա հիմնված ագրոտուրիստական խոշոր կենտրոնի ստեղծումը։

20/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.19
+0.22
Եվրո (EUR)
410.52
-0.27
Ռուբլի (RUR)
3.88
-0.01
Լարի (GEL)
141.91
-0.44
32823.44
+223.02
Արծաթ
391.46
+7.04