Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 4G/LTE ՄԵԿՆԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
20/12/2010 18:57
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 4G/LTE ՄԵԿՆԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտարարում է Հայաստանում 4G/LTE ցանցի առաջին փորձնական կոմերցիոն գործարկման մասին: LTE գործարկումը Երևանում`  (կենտրոնում և Արաբկիրում) երկրի ամբողջ տարածքում 4G/LTE սերնդի ցանցի ներդրմանն ուղղված` Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կողմից իրականացվող առաջին քայլն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հնարավորություն կընձեռի փորձարկելու 4G տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայությունները նախքան ցանցի` հանրապետության ամբողջ տարածքում լայնամասշտաբ գործարկումը:

4G ցանցի գործարկման պաշտոնական արարողության ընթացքում, որին ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀԾԿՀ-ի անդամ Սամվել Արաբաջյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, LTE մոդեմների միջոցով կատարվեց ցանցում տվյալների ներբեռնման և վերբեռնման հոսքերի փորձարկում իրական ժամանակում:

Տեսականում ցանցի թողունակությունը ներբեռնման դեպքում կազմում է 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` 50 Մբիթ/վրկ: Բացի այդ, միջոցառման ընթացքում հայտարարվեց նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՄՏՍ-Ուզբեկիստան ընկերությունների միջև երկկողմանի 4G ռոումինգ ծառայությունների մատուցման համաձայնագրի ստորագրման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության ոլորտի` աշխարհում առաջին ընկերությունն է, որը կմատուցի 4G/LTE տեխնոլոգիայի ցանցում տվյալների փոխանակման ռոումինգի ծառայություն: 4G ցանցի գործարկումը Երևանում հնարավոր է դարձել հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային երկու առաջատարների` Ericsson և Huawei ընկերությունների աջակցությամբ, ինչի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարողացավ ցանցը գործարկել ամբողջապես կոմերցիոն գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից գործարկված LTE տեխնոլոգիայի շնորհիվ Հայաստանը դասվում է աշխարհի այն հատուկենտ երկրների շարքին, որտեղ ներդվել է 4G ցանց: Ավելին, 4G-ի գործարկման շնորհիվ, ինչպես ակնկալվում է, Հայաստանը կդառնա հեռահաղորդակցությունների առումով էլ ավելի գրավիչ ենթակառուցվածք ունեցող երկիր»,- հայտարարեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հեռահաղորդակցության ոլորտում նորարարությունների առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս նվաճումը նվիրում է աշխարհի բոլոր հայերին: Մենք` որպես գործին նվիրված թիմ, չափազանց հպարտ ենք, որ կրկին կատարեցինք մեր խոստումը և ներկայացրեցինք աշխարհում բոլորովին նոր տեխնոլոգիա` նպատակ ունենալով Հայաստանի բնակչությանը տրամադրել տվյալների շարժական լայնաշերտ փոխանցման անգերազանցելի և աննախադեպ ծառայություններ և հնարավորություններ»:

Շարժական հեռահաղորդակցության նոր սերնդի` LTE տեխնոլոգիան թույլ է տալիս տվյալների լայնաշերտ փոխանցման միջոցով մատուցելու որակապես նոր և ավելի մեծ թողունակություն պահանջող ծառայություններ: Այս տեխնոլոգիան տվյալների` բարձր արագություններով և հաճախականությունների սպեկտրի առավելագույն օգտագործմամբ, տվյալների լայնաշերտ փոխանցման համար նախատեսվող ամենածախսարդյունավետ միջոցն է: Ժամանակի միավորում ավելի մեծ ծավալով և նվազագույն հապաղմամբ` տվյալների փոխանցման հնարավորության շնորհիվ, բաժանորդները կարող են օգտվել օնլայն ծառայություններից բոլորովին նոր մակարդակով, այդ թվում` դիտել ինտերնետային կայքեր, խաղալ օնլայն ռեժիմում, դիտել և հաղորդել այդ թվում նաև` HD ֆորմատի տեսանյութեր:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես նորարարական ընկերություն, համագործակցում է աշխարհի` տեխնոլոգիաներ և լուծումներ առաջարկող առաջատար ձեռնարկությունների հետ: Ericsson և Huawei ընկերությունների համաշխարհային փորձը և պատմությունը` ի հավելումն LTE տեխնոլոգիայի զարգացման գործում նրանց ունեցած ներդրմանը, որոշիչ դեր խաղացին Հայաստանում չորրորդ սերնդի ցանցի ներդրման համար մեր կողմից գործընկեր ընտրելիս: Մեր ընկերությունների միջև սերտ համագործակցության շնորհիվ, մենք ստեղծել և հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում, ընդ որում` շատ ավելի վաղ, քան նախատեսված էր կարգավորող մարմնի կողմից, գործարկում ենք տարածաշրջանում փորձնական առաջին 4G/LTE ցանցը»,-ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ավելի վաղ, ս.թ. նոյեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի դիմումը 4G/LTE տեխնոլոգիայով շարժական հեռահաղորդակցության ցանցի կառուցման վերաբերյալ` թույլ տալով ընկերությանը մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ն օգտագործել 40 ՄՀց լայնությամբ ռադիոհաճախականությունների հատվածը: Հանձնաժողովի որոշմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարտավոր է LTE ցանցը կոմերցիոն շահագործման հանձնել մինչև 2011 թվականի մարտի 1-ը:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21