ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
Վաղը` դեկտեմբերի 22-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք: