Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՀՈՎԱՆԱՎՈՐԵՑ «ԾԱՂԿԱՁՈՐ» ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
22/12/2010 11:00
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՀՈՎԱՆԱՎՈՐԵՑ «ԾԱՂԿԱՁՈՐ» ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Հայաստանի սպորտի գործընկերն աջակցում է հայաստանցիների հպարտությունն ու ոգին բաձրացնող երկարաժամկետ նախագծերի իրականացմանը, որոնք ուղղված են տուրիզմի զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովող ենթակառուցվածքի ստեղծմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է ընկերության կողմից զգալի ֆինանսական աջակցությամբ ստեղծված «Ծաղկաձոր»  լեռնադահուկային կենտրոնի պաշտոնական բացման մասին:

Կենտրոնի առկայությունը էական դեր ունի համաշխարհային դասի մրցաշարերի կազմակերպման համար, ինչը նախկինում համապատասխան ենթակառուցվածքի բացակայության պատճառով անհնարին էր: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ կենտրոնը հագեցած է միջազգային մրցումների անցկացման համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ սարքավորումներով: Հավատարիմ մնալով Հայաստանի սպորտի գործընկեր լինելու իր վճռականությանը` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիային և այս ձմեռային սպորտաձևում Հայաստանի ներուժի բացահայտմանն ուղղված ջանքերին:

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը վստահ է` Հայաստանում բարձր դասի պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարերի անցկացումը մեծ հնարավորություններ կստեղծի հայաստանցի մարզիկների համար:

«Հայաստանում միջազգային չեմպիոնատների անցկացումը հայաստանցիների մոտ ոչ միայն կձևավորի հպարտության զգացում սեփական երկրով և կբարձրացնի նրանց ոգին, այլև` զարգացած ենթակառուցվածքների շնորհիվ, կնպաստի տնտեսական զարգացման շարունակականության ապահովմանը: Հայաստանն աստիճանաբար դառնում է ձմեռային սպորտի համար զբոսաշրջային գրավիչ ուղղություններից մեկը և մենք պետք է աջակցենք այս համահայկական նշանակության նախագծին»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Սպորտի ոլորտում ձեռքբերումների առումով մեր երկիրն աշխարհը տպավորելու մեծ ներուժ ունի, հատկապես ինչ վերաբերում է ձմեռային սպորտաձևերին»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացված հաջորդ նմանատիպ քայլը դարձավ Ծաղկաձորի, Հրազդանի, Ապարանի, Վանաձորի, Գյումրիի, Աշոցքի և Երևանի մարզիկներին լեռնադահուկային 150 միավոր հանդերձանքի տրամադրումը: Այդ նախագծին իր աջակցությունն է ցուցաբերել նաև Լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` սպորտի հանդեպ հատուկ ուշադրության պատճառներից մեկն էլ այն է, որ լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ընկերությունը նաև Հայաստանի բնակչության շրջանում ակտիվ և առողջ ապրելակերպի տարածման կողմնակից է:

Միջազգային մրցաշարերում և Օլիմպիական խաղերում սպորտային տերությունների շահած մեդալների տպավորիչ թիվը համակարգված աշխատանքի, մշակված մարզական ծրագրերի և սպորտի ոլորտում կատարվող ներդրումների արդյունք է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է տեսնել Հայաստանը որպես սպորտային ակումբներով և մարզական կենտրոններով հագեցած երկիր:

Հուսալի ինտերնետ հասանելիության ապահովումը ՄՏՍ-Կոնեկտ 3G մոդեմների միջոցով` Լեռնադահուկային սպորտի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչների խոսքով, առանցքային նշանակություն է ունեցել Ծաղկաձորի` միջազգային մակարդակի մրցաշարերի անցկացման սպորտային համալիրի չափանիշներին համապատասխանելու հարցում:    

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21