Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
22/12/2010 11:33
Կիսվել

ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2010-ի տարեվերջին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողների հետ սկսել է  սպասարկման ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների քննարկում, որպեսզի վերջիններիս առաջարկների և կարծիքների հիման վրա 2011թ.-ին ձևավորվեն որակապես նոր, ավելի գործընկերային մոտեցումներ:

Բարեփոխումների գործընթացը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հանձնարարությամբ մեկնարկել է հարկատուների համար սեմինար-խորհրդակցությունների կազմակերպմամբ, քանի որ հարկ վճարողների որակյալ սպասարկմամբ է պայմանավորված նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորումը: Ըստ Մաշտոցի ՀՏ պետ Ռոմա Սարգսյանի` այս առումով ՊԵԿ նախագահը հատկապես կարևորում է տարածքային ստորաբաժանումների յուրաքանչյուր հարկային ծառայողի դերը:

Սեմինար խորհրդակցության ժամանակ հարկ վճարողների սպասարկման խնդիրներին գուգընթաց քննարկվել է նաև ԱԱՀ վճարողների համար հարկային հաշիվների դուրսգրման նոր եղանակը, ինչը ևս, ըստ էության միտված է հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանը: Ըստ Մալաթիա-Սեբաստիա հարկային տեսչության  պետ Գագիկ Սաֆարյանի, տեսչությունների սպասարկման բաժինների  առջև խնդիր է դրվել ժամանակին իրազեկել հարկային օրենսդրությունում կատարված բոլոր փոփոխությունների, հարկ վճարողների պարտավորությունների մասին, ժամանակին և առանց խոչնդոտների ապահովել գրանցամատյանների, ՀԴՄ-ների և այլ փաստաթղթերի հաշվառումը, կնքումը  և տրամադրումը:

Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ կատարվող բոլոր քայլերը  միտված են ինքնագնահատման համակարգի վերջնական կայացմանը, այսինքն հասնել նրան, որ  հարկատուն  ինքնուրույն հաշվարկի և վճարի իր իրական հարկերը:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2