Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ. ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
23/12/2010 15:15
Կիսվել

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ. ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

րել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսելուց առաջ վարչապետը շնորհավորել է ՀՀ նորանշանակ նախարարներ Հրայր Թովմասյանին և Վաչե Գաբրիելյանին, հակիրճ ներկայացրել նրանց աշխատանքային գործունեությունը, դրվատել մասնագիտական և մարդկային արժանիքները։ Նրանց, ինչպես նաև էկոնոմիկայի նախարար նշանակված Տիգրան Դավթյանին վարչապետը կառավարության անունից մաղթել է բեղմնավոր աշխատանք։

Այնուհետև, իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծին, փոփոխություններ և լրացումներ առաջարկել վեց այլ օրենքներում, որոնք պարունակում են համանման դրույթներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով մեզանում առաջին անգամ առանձին օրենք է ընդունվելու ազատ տնտեսական գոտիների մասին։ Օրինագծի առանձնահատկությունն այն է, որ բավական լուրջ ֆիլտր է դրվում հնարավոր ռիսկերի առջև` ծրագրերն իրականացնելուց առաջ դրանք նախապես պետք է արժանանան կառավարության հավանությանը, լինեն հասկանալի, թափանցիկ և կառավարելի։

Գործադիրը հավանության է արժանացրել նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և ևս քսան ՀՀ օրենքներում և օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց նպատակն է «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխման հուշագրի հիման վրա կազմված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրականացումը։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախաձեռնության նպատակն է լուծել գրավի առարկա գույքի բռնագանձման ժամանակ առաջացող հարկային խնդիրները, որոնք արծարծվել են ինչպես ՀՀ վարչապետի մոտ կայացած ֆինանսատնտեսական կոմիտեի նիստում, այնպես էլ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման ժամանակ։

Գործադիրը հավանության է արժանացրել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով կստեղծվեն ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնություններով մինչև 2011թ. հունվարի 1-ն ընկած ժամանակամիջոցում հանրային ծառայությունների ենթակառուցվածքների շահագործման իրավունքի ձեռքբերման գծով առաջացած ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու իրավական հիմքեր։

Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

AMP
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36