ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ 3-ԻՑ ՀԱՍՑՎԵԼ Է 4-Ի
Երևանի ավագանու այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկով փոփոխություններ են կատարվել «Երևան քաղաքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման մեջ։ Ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքի թույլտվության տուրքերը սահմանվել են գոտիականության սկզբունքով` նախկին երեքի փոխարեն Երևանը բաժանելով չորս գոտու։ Այս խնդրի հետ կապված` քաղաքապետը նշել է, որ հետագայում տուրքերի դրույքաչափերը սահմանելիս պետք է նկատի առնել նաև առևտրային տաղավարների մակերեսները, որպեսզի փոքր կրպակն ու սուպերմարկետն ստիպված չլինեն նույն գումարը վճարել։