Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 542.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ
28/12/2010 12:57
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 542.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 542.5 մլրդ դրամ և ապահովել տարեկան ծրագրի 93.4%-ը: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 14.9%-ով կամ 70.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի մուտքերի աճով: 

Հարկերի և տուրքերի 50.9%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է ավելի քան 275.8 մլրդ դրամ և 20.1%-ով կամ 46.2 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 173.7 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 102.2 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ մուտքերի աճ է արձանագրվել և ՀՀ սահմանին հարկումից, և ապրանքների ու ծառայությունների ներքին շրջանառությունից ստացվող մուտքերի գծով, ընդ որում, վերջիններիս աճի տեմպը գերազանցել է ներմուծումից ստացվող եկամուտների աճի տեմպը:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 42.2 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 29.4 մլրդ դրամ, որից 12.8 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 11.9 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 12.8 մլրդ դրամ, որից 6.7 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 9.8% ով կամ 3.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված ակցիզային հարկի մուտքերի 14% աճով:

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 13.1%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 70.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 5.6%-ով կամ 4.2 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, քանի որ տնտեսավարողները 2010 թվականի շահութահարկի կանխավճարները վճարել են` հիմք ընդունելով 2009 թվականի շահութահարկի ցուցանիշները:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 67.2 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.4%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 26.9%-ով կամ 14.2 մլրդ դրամով: Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 27.8 մլրդ դրամ` 25%-ով կամ 5.6 մլրդ դրամով գերազանցելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը:

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում բյուջե են մուտքագրվել շուրջ 18 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով տարեկան ծրագրի 88.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 5.9%-ով կամ ավելի քան 1 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 20.5 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.8%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.2%-ով կամ 1.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր ռեժիմի անցնելու հանգամանքով:

AMP
22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04