28/12/2010 17:31
ԱՐՄԵՆՏԵԼ-Ը ՍԿՍԵԼ Է ՆՈՐ BEELINE A100 ԲՐԵՆԴԱՎՈՐՎԱԾ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ 1 ԴՐԱՄՈՎ
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է 1 դրամով նոր Beeline A100 բրենդավորված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին: Առաջարկից կարող են օգտվել այն հաճախորդներն, ովքեր ձեռք կբերեն “Քեզ համար Էքսկլյուզիվ” կանխավճարային սակագնային փաթեթ` 5000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում:
Նոր հեռախոսասարքը բացի հիմանական ֆունկցիաներից ունի ռադիո, mp3-նվագարկիչ և հիշողության ծավալը մինչև 1 ԳԲ ավելացնելու հնարավորություն: Սարքն ունի txt- ֆորմատով ֆայլեր կարդալու և WAP-ի հնարավորություն: Հեռախոսի հետ միասին տրվում է նաև ստերեո համակարգ: Հեռախոսասարքերն աշխատում են միայն Beeline բջջային ցանցի SIM-քարտերով և վաճառվում են վաճառքի և սպասարկման գրասենյակներում:
«“ԱրմենՏել” ընկերությունը շարունակում է ընդլայնել բրենդավորված հեռախոսների տեսականին: Համոզված եմ, որ կապի միասնական օպերատորի նոր բջջային հեռախոսը հայաստանյան շուկայում մեծ ճանաչում կունենա, քանի որ ունի բազմաթիվ ֆունկցիաներ և շատ մատչելի գին»,- նշել է“ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Ի•որ Կլիմկոն:
Հեռախոսի հետ ձեռք բերված “Քեզ համար Էքսկլյուզիվ” կանխավճարային սակագնային փաթեթի համար նախատեսված չէ “Բալանսի փոխանցում” ծառայությունը: Սակագնային փաթեթին և փաթեթից անցումները փակ են:
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
Արծաթ
480.96
+24.58
11:00 28/11/26
10:30 28/11/26
20:03 27/11/26
19:05 27/11/26
