Պաշտոնական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 396.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 414.00+0.00
OIL:  BRENT - 72.92+0.15 WTI - 69.86-0.13
COMEX:  GOLD - 2872.30+0.17 SILVER - 31.71+0.00
COMEX:  PLATINUM - 948.30+0.14
LME:  ALUMINIUM - 2605.50-1.03 COPPER - 9358.00-0.34
LME:  NICKEL - 15433.00-2.52 TIN - 31312.00-1.24
LME:  LEAD - 1992.50-0.72 ZINC - 2793.00-0.57
FOREX:  USD/JPY - 150.5-0.07 EUR/GBP - 1.0411+0.35
FOREX:  EUR/USD - 1.0411+0.35 GBP/USD - 1.2598+0.17
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 43840.91+1.39 NASDAQ - 18847.28+1.63
STOCKS US: S&P 500 - 5954.50+1.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 37785.47+1.70 TOPIX - 2729.56+1.77
STOCKS CHINA:  HANG SENG - 23006.27+0.28 SSEC - 3316.93-0.12
STOCKS EUR:  FTSE100 - 8809.74+0.61 CAC40 - 8111.63+0.11
STOCKS EUR:  DAX - 22551.43+0.00
03/03/2025  CBA:  USD - 393.69+0.34 GBP - 497.94+2.63
03/03/2025  CBA:  EURO - 411.09+2.01
03/03/2025  CBA:  GOLD - 35878.00-554.00 SILVER - 394.09-7.12
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ԺԱՆ-ՄԻՇԵԼ ՀԱՊԻԻՆ
28/12/2010 19:27
Կիսվել

ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ԺԱՆ-ՄԻՇԵԼ ՀԱՊԻԻՆ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 28-ին ընդունեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիին: Հանդիպման նպատակը մայրաքաղաքում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող  ծրագրերին  առնչվող խնդիրների քննարկումն էր:

Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք առաջնային կանոնակարգման կարիք ունեն: Դրանք վերաբերում են կոշտ թափոնների կառավարմանը, համատիրությունների կայացմանը, հասարակական տրանսպորտի կառավարման նոր մոդելի մշակմանն ու էներգախնայողությանը: Քաղաքապետը ողջունեց Համաշխարհային բանկի և <<Երևան Ջուր>> ընկերության  վարկային ծրագրերը և հույս հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն:

Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ որակյալ ջրամատակարարումը երևանցիներին ամենաշատ հուզող խնդիրներից է և այդ բնագավառում պետք է լուրջ աշխատանք տարվի:  Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ Երևանի քաղաքապետի առաջադրած բոլոր խնդիրները համապատասխանում են Համաշխարհային բանկի հեռանկարային ծրագրերին: 

Ժան-Միշել Հապին համոզմունք հայտնեց, որ Համաշխարհային բանկի համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ էլ ավելի կընդլայնվի և զարգացման նոր փուլ կթևակոխի: Կարեն Կարապետյանը կարևորեց նաև մայրաքաղաքի հեռահար ծրագրերի և զարգացման նոր ռազմավարություն մշակելու խնդիրները: 

03/03/2025
դրամ
Դոլար (USD)
393.69
+0.34
Եվրո (EUR)
411.09
+2.01
Ռուբլի (RUR)
4.40
-0.05
Լարի (GEL)
141.36
+0.63
35878.00
-554.00
Արծաթ
394.09
-7.12