ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է BYSTRAYA POCHTA ՀԱՄԱԿԱՐԳԻ` 2010Թ.-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱՄԵՆԱԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԱՑՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ»
«ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ BYSTRAYA POCHTA միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից արժանացել է պատվոգրի` որպես 2010 թվականի Հայաստանի «ԱՄԵՆԱԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԱՑՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐ»:
Ինչպես նշվում է բանկի հայտարարության մեջ` ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ համակարգի հետ համագործակցում է սկսած 2008 թվականի օգոստոսից և այս կարճ ժամանակահատվածի ընթացքում հասցրել է նվաճել բազմաթիվ հաճաղորդների վստահությունը:
Բանկը շարունակելու է իրականացնել ակտիվ գործողություններ բանկային փոխանցումների ոլորտում և հետագայում էլ իր հաճախորդներին առաջարկելու է հուսալի, արագ և մատչելի համագործակցություն: