
APPLE-Ի ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ
Apple կորպորացիայի դեմ ԱՄՆ-ում դատական հայց է ներկայացրել KamberLaw իրավաբանական ընկերությունը` Ջոնատան Լալոյի անունից: Հայցում նշվում է, որ iPhone-ի և iPad-ի համար նախատեսված որոշ ծրագրեր ներբեռնելու ժամանակ օգտագործողների անձնական տվյալները փոխանցվում են գովազդատուներին` առանց օգտագործողներից թույլտվություն հարցնելու:
Խոսքը գնում է Pandora, Paper Toss, Weather Channel և Dictionary.com ծրագրերի մասին:
Apple-ը դեռ չի մեկնաբանել այս հայտարարությունը:
Apple-ը մինչ այդ նշել էր, որ ծրագրերը, որոնք օգտագործվում են ընկերության սարքավորումներում, չեն կարող փոխանցել օգտագործողների տվյալները երրորդ անձանց` առանց օգտագործողների թույլտվության: