Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվա-ՄՏՍ-ի հերքումը՝ զրպարտող պնդումներ ու մեկնաբանություններ պարունակող հրապարակումների վերաբերյալ
23/09/2021 19:32
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ի հերքումը՝ զրպարտող պնդումներ ու մեկնաբանություններ պարունակող հրապարակումների վերաբերյալ

Վիվա-ՄՏՍ-ը հարկադրված է հանրությանն ու ԶԼՄ-ներին ներկայացնել իր դիրքորոշումը՝ mamul.am կայքում ս.թ. սեպտեմբերի 22-ի հրապարակման առնչությամբ: Ընկերությունը զերծ կմնար լրատվամիջոցի անվանումը հանրայնացնելուց, եթե նշված լրատվամիջոցի կողմից ս.թ. հունիսի 4-ին ու 17-ին՝ Վիվա-ՄՏՍ-ի վերաբերյալ հրապարակումների բովանդակությունը լիովին կեղծ ու շինծու չլիներ, ինչպես նաև լրատվամիջոցը չհրաժարվեր ու չխուսափեր Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական պատասխան-պարզաբանումներն իր կայքէջում տեղադրելուց:

Mamul.am-ի սեպտեմբերի 22-ի հրապարակման վերնագիրն արդեն իսկ պարունակում է զրպարտող պնդումներ ու մեկնաբանություններ, կանխակալ է և իրավիճակը չի ներկայացնում ամբողջությամբ: Վիվա-ՄՏՍ-ը դիմել է mamul.am-ին, որպեսզի լրատվամիջոցը տրամադրի հրապարակման մեջ հիշատակված գնորդի հեռախոսահամարն ու անուն-ազգանունը՝ պաշտոնապես նույնականացնելու նպատակով:

Հրապարակմանն ի պատասխան՝ Վիվա-ՄՏՍ-ն իրականացրել է հրապարակման մեջ նշված ժամկետներում երաշխիքային սպասարկման հետ կապված դիմումների և համապատասխան գործողությունների վերաբերյալ ներքին ուսումնասիրություն: Ըստ այդմ՝ ընկերությունը հայտնում է, որ Samsung A12 հեռախոսի հետ կապված խնդրի, այդ խնդրի լուծման, ինչպես նաև՝ գնորդի ու Վիվա-ՄՏՍ-ի փոխհարաբերությունների մասին՝ հրապարակման մեջ նշված տեղեկությունները ներկայացված են միակողմանի ու կանխակալ կերպով, ոչ ամբողջական են և չեն արտացոլում իրականությունը:

Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման սրահներում սարքերի և սարքավորումները վաճառքն իրականացվում է այդ ապրանքատեսականին մատակարարող պաշտոնական ներկայացուցիչների հետ պայմանագրերի հիման վրա: Մասնավորապես՝ Վիվա-ՄՏՍ-ն ինչպես բջջային այլ օպերատորները, իրականացնում է Samsung ապրանքանիշի սարքերի ու սարքավորումների վերավաճառք՝ պայմանագրի շրջանակներում, ինչը նաև նախատեսում է երաշխիքային սպասարկում՝ պաշտոնական ներկայացուցչի կողմից ընտրված՝ սպասարկում իրականացնող ընկերությունում: Վիվա-ՄՏՍ-ը ո՛չ արտադրող է, և ո՛չ էլ ունի իրավասություն՝ ընտրելու սպասարկում իրականացնող ընկերություն: Վիվա-ՄՏՍ-ը խստորեն վերահսկում է երաշխիքային սպասարկման գործընթացը՝  կապ պահպանելով թե՛գնորդի, և թե՛ սպասարկում իրականացնող ընկերության միջև:

Գնորդների ու պաշտոնական ներկայացուցիչների հետ հարաբերություններում Վիվա-ՄՏՍ-ը խստորեն հետևում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի պահանջներին:

Որպես պատասխանատու ընկերություն, Վիվա-ՄՏՍ-ը կաշկանդված է գնորդին վերաբերող տվյալներ հրապարակելու հարցում: Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Շնորհակալություն:

Վիվա-ՄՏՍ

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52