30/12/2010 14:42
ՀՀ ԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐԺԵՎՈՐՎԵԼ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԻՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿԱԶՄԵԼ Է 360.21 ԴՐԱՄ
2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 1.8% գնաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (դեկտեմբերի 1-29-ի դրությամբ) 0.3% նվազումով:
2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 9.4% հավելաճին զուգընթաց, հաշվարկային փոխարժեքը նվազել է 5.3%-ով (ՀՀ դրամն արժևորվել է): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 6.5% և 23.6% հավելաճ: 2010թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 360.21 դրամ (2009թ. դեկտեմբերին այն կազմել է 380.47 դրամ):
22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
Արծաթ
668.5
+5.04
