APPLE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ 1 ՏԱՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ Է 1 ԴՈԼԱՐ
2003թ.-ից ի վեր և արդեն յոթ տարի անընդմեջ Apple ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը ստանում է տարեկան 1 դոլար աշխատավարձ` չարժանանալով ոչ մի հավելավճարի կամ պարգևատրման: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Սթիվ Ջոբսին են պատկանում ընկերության 5.5 միլիոն բաժնետոմսեր, որոնց գինը նախորդ տարվա ընթացքում բարձրացել է 60%-ով: Արդյունքում, Ջոբսի հարստությունն ավելացել է 1.8 միլիարդ դոլարով:
Համեմատության համար նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Apple-ի օպերացիոն տնօրենը ստացել է 800 հազար դոլար աշխատավարձ և 5 միլիոն դոլարի պարգևատրում:
Apple ընկերության հասույթը 2010թ.-ի ընթացքում աճել է 52%-ով և կազմել 65.2 միլիարդ դոլար: Զուտ շահույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 70%-ով և կազմել 14 միլիարդ դոլար: