Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԶԵԲ-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԻՆ
11/01/2011 19:12
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԶԵԲ-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԻՆ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հունվարի 11-ին ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեսթերին: Հանդիպման նպատակը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի ընթացքի և դրանց շարունակականության հետ  կապված խնդիրների  քննարկումն էր:

Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև հաստատված բոլոր ծրագրերը մայրաքաղաքում պետք է լինեն շարունակական: Պոլ Անրի Ֆորեսթերը քաղաքապետին ներկայացրեց Երևանի մետրոպոլիտենի անվտանգության ապահովման ծրագիրը, որով  նախատեսվում է առաջնային կապիտալ ներդրումներ կատարել Երևանի մետրոպոլիտենն արդիականացնելու նպատակով: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից, որոնցից առաջինն արդեն ընթացքում է: Կողմերը պայմանավորվեցին 2011թ.-ին սկսել նաև երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները: 

Նշենք, որ, ըստ այդ ծրագրի, կնորացվի մետրոպոլիտենի շարժակազմը, կբարելավվեն ռելսային ուղիները, կվերազինվի էներգամատակարարման համակարգը, կփոխվեն պոմպերը: Բացի այդ, նախատեսվում է ներդնել տեխնիկական սպասարկման միջոցներ և կառուցել ցամաքուրդային համակարգ:

Քննարկվեցին նաև ավտոկայանատեղիներին առնչվող քաղաքականություն մշակելու և Նուբարաշենի աղբավայրի թափոնակուտակման կառավարման ծրագրի հետ կապված խնդիրներ: Առաջիկայում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն այս երկու ծրագրերի առիթով որոշակի առաջարկներ կներկայացնի Երևանի քաղաքապետին: 

Կարեն Կարապետյանը նշեց, որ լուրջ ուշադրություն պետք է դարձվի պետություն-մասնավոր սեփականություն համագործակցությանը: <<Մայրաքաղաքում գործարարների և ներդրող օպերատորների համար պետք է ստեղծվի բարենպաստ ներդրումային դաշտ: Երևանը պետք է դառնա բիզնեսի համար գրավիչ մայրաքաղաք>>,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:

AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14