Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Սոցփաթեթի գումարի ծախսման ուղղություններում ընդգրկվեցին լողավազանները, մարզասրահները
06/10/2021 12:18
Կիսվել

Սոցփաթեթի գումարի ծախսման ուղղություններում ընդգրկվեցին լողավազանները, մարզասրահները

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 56 «կողմ», 1 «դեմ», 23 «ձեռնպահ» ձայներ:

Այս նախագծով սոցփաթեթով կուտակված գումարների ծախսման երկու նոր ուղղություն է նախատեսվում՝ մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն:

Մինչև այժմ սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովումը ՀՀ-ում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռք բերումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է խմբագրական փոփոխություն: «Հայաստան» խմբակցության կողմից արվել են առաջարկներ, որոնք, սակայն չեն ընդունվել: «Մեր մոտեցմամբ՝ դրանք հակասում են սոցիալական փաթեթի գաղափարին»,- ասաց նա:

«Հայաստան»-ից Թադևոս Ավետիսյանը պնդեց՝ այնպես չէ, որ իրենց մոտեցումը միանշանակ հակասում է սոցիալական փաթեթի գաղափարին: «Մեր առաջարկները սոցիալական փաթեթին ավելի համապատասխան են, քան ձեր բերած առաջարկները»,- ասաց պատգամավորն ու առաջարկեց ներկայացնել սոցփաթեթի հիմնական նպատակը:

Փոխնախարարի խոսքով՝ սոցփաթեթի նպատակն է պետական ապարատից աշխատողների արտահոսքը նվազեցնելը և պետական ապարատում աշխատելու գրավչությունը բարձրացնելը: Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր սոցփաթեթի գումարի ծախսման ևս 3 ուղղություն ավելացնել, օրինակ՝ սոցփաթեթի գումարն ընդհանրապես բոլոր սպառողական վարկերի վրա ծախսելու ուղղությունը: Սարգսյանը տեղեկացրեց, որ օրինակ սոցփաթեթի 60 տոկոսը շահառուներն ուղղում են հանգստին, այլ ոչ թե հիփոթեքային վարկի մարմանը: Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցության առաջարկին՝ նա ընդունեց, որ առաջարկը սոցիալական է, բայց ասաց. «Համադրելով այդ ամենը և խուսափելով բուն նպատակից շեղվելուց, կարծում ենք, որ դա անընդունելի է»:

Իր ելույթում Թադևոս Ավետիսյանը նշեց, որ ինքը հատկապես կարևորում է բնակարանային վարձի հատուցման իրենց առաջարկը: «Երբ հիմնական զեկուցողն ասում է, որ չկա բնակարան, որի վարձը կարելի է 72 հազարով տալ, նույն տրամաբանությամբ ես էլ ասում եմ, որ չկա հիփոթեքային վարկի ամսական վճար, որը 6 հազար դրամ է կազմում»,- ասաց պատգամավորը:

ՔՊ-ից Բաբկեն Թունյանը սպառողական վարկերի մարումը փոխհատուցելու «Հայաստան»-ի առաջարկը համարեց ծայրահեղ անթույլատրելի: «Պետությունը մարդուն գումար է տրամադրում, որ նա կարողանա դրանով հանգստանալ, առողջություն վերականգնել, մենք ասենք՝ կարող ես գնալ քո համար հեռախոս գնել և դրա տոկոսը փակե՞լ»,- նշեց նա:

«Հայաստան»-ից Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ վարման կարգով հայտնեց, որ իրենց խմբակցությունը նախագծին «ձեռնպահ» է քվեարկելու:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12