Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Հակոբավանքից` Տեխնոպարկ. Մեկնարկել է հայերի համագործակցության «ռեԱրմենիա» հարթակը
12/10/2021 16:00
Կիսվել

Հակոբավանքից` Տեխնոպարկ. Մեկնարկել է հայերի համագործակցության «ռեԱրմենիա» հարթակը

«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակը գործարկվել է: Հարթակը կոչված է համախմբել աշխարհի հայերին Հայաստանում առկա խնդիրների լուծման շուրջ: 

«ռեԱրմենիա»-ն համագործակցության և դրամահավաքի նորարարական հարթակ է, որտեղ ներկայացվում են Հայաստանի խնդիրները լուծող տարատեսակ ծրագրեր և ստանում են համագործակցության առաջարկներ և հանգանակություններ ամբողջ աշխարհից։

Հարթակում Հայաստանի ապագայով հետաքրքրված մարդիկ կիսվում են գիտելիքներով, փորձով, տրամադրում են մասնագիտական, նյութական, կամ ֆինանսական աջակցություն իրենց ընտրած նախագծերին:

«Մի մեծ և նվիրված թիմ մի քանի ամիս աշխատել է «ռեԱրմենիա» հարթակի ստեղծման վրա, սակայն հարթակի կայացման և զարգացման համար շատ ավելի շատերի ներգրավվածությունն է անհրաժեշտ: «ռեԱրմենիա»-ն բոլոր հայերին է պատկանում, և հուսով ենք, որ յուրաքանչյուր հայ հարթակում կգտնի իրեն հուզող խնդիրներին վերաբերող նախագծեր, նույն խնդիրներով մտահոգված մարդկանց, և նրանց արդյունավետ համագործակցության շնորհիվ կլուծվեն այդ խնդիրները: «ռեԱրմենիա» հարթակը ժամանակակից տեխնոլոգիական գործիքներ է տրամադրելու բոլորիս, մեզ անհանգստացնող խնդիրները բարձրաձայնելու և վստահության մթնոլորտում խնդիրների լուծման շուրջ համագործակցելու համար», – նշեց «ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը: 

Այս պահին հարթակում կան 9 նախագծեր, որոնք ունեն դրամական աջակցության կարիք, և 5 նախաձեռնություններ, որոնք փնտրում են մասնագիտական խորհրդատվություն կամ այլ տեսակի աջակցություն: Նախագծերի թվում են «Սահմանից այս կողմ»-ը, որը Խնձորեսկում կարի արտադրություն սկսելու մասին է, «Հիշողության ուժը», որը պատերազմում կորցրած 44 վայրերի լուսանկարների ցուցահանդես է, «Հակոբավանքի վերածնունդը», որը կոչված է վերականգնել 7-րդ դարի հայկական վանական համալիրը Արցախում, «Հայաստան՝ ամենուր»-ը, որը ներկայացնելու է հայկական արվեստը Google Arts & Culture հարթակում, «Տեխնոպարկ Արցախում», որի շնորհիվ արցախցի երեխաները թվային գիտելիքներ կստանան: Նախաձեռնություններից են «Գրքահավաք Վաղուհասում», որը կոչված է Վաղուհաս համայնքի երեխաներին լավ գրադարան և ժամանցի միջավայր տրամադրել և այլն: 

Մինչև նախագիծը կհայտնվի կայքում, «ռեԱրմենիա»-յի վստահության և ապահովության բաժինը կանցկացնի  նախագծի հեղինակի և առաջարկած նախագծի համապարփակ ֆինանսական ու իրավական ստուգում: 

Իսկ «ռեԱրմենիա»-յի շրջանակում գործող խորհրդատվական խմբերը, որոնց կազմում 14 ոլորտների առաջատար մասնագետներ են, ստուգում են յուրաքանչյուր նախագծի արդյունավետությունը և արդիականությունը: Խորհրդատվական խմբերը համոզվում են, որ նախագիծը լուծում է առկա խնդիրը, որ առաջարկված լուծումն օպտիմալ էև հեղինակի թիմն ունի անհրաժեշտ հմտություններն ու հնարավորությունները: 

«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի նախաձեռնողներն են Tufenkian Foundation-ը, TheCrowdFundingFormula-ն, MerakiPal-ը, Global AM-ը, Techնոտուն–ը, Backbone-ը: Հարթակը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

Հարթակի ստեղծմանն արդեն միացել են տարբեր կազմակերպություններ, որոնց թվում են Krisp-ը, gg-ն, 10Web-ը, Art Lunch-ը, UATE-ն, Ucraft-ը,  Picsart-ը, Digitain-ը, Easy D’Marc-ը, COAF-ը, Onex-ը, AppearMe-ն, VPOS Testing-ը, BANA-ն, Zigzag-ը, Kantata-ն:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92